16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սաստիկ բուք ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ խուսափել այս ճանապարհահատվածով երթևեկելուց: Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի,  […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բելգրադում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում շարունակվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի։ Էդվարդ […]

Ռուսական շուկան նոր հնարավորություն է հայ արտադրողի համար. տնտեսագետ

Միայն 2014թ.-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 253 մլն. դոլարի միրգ, 2015-ին այդ թիվը կազմել է 179 մլն դոլար: Ստացվում է մեկ տարում միայն մրգի արտահանման ծավալները 74 մլն. դոլարով կրճատվել են: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսական հնարավոր ձեռքբերումները, որ կարող է ճիշտ մենեջմենթի և մարքեթինգային ծրագրերի դեպքում ունենալ […]

Ավազակային հարձակում` Գյումրիում

Էլեկտրոնային լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն է տարածվել, որ Գյումրիի Ղուկասավան փողոցի տներից մեկի վրա ավազակային հարձակում է  կատարվել: Նշվում է, որ դիմակավորված երկու զինված անձինք մուտք են գործել  տուն, կապկպել են տան անդամներին ու գումար պահանջել` զենքի սպառնալիքով։ Henaran.am-ն այս դեպքի առնչությամբ փորձեց տեղեկություն ստանալ Ոստիկանությունից, սակայն վերջիններս դեպքից անտեղյակ էին:  

Եթե նախագահական համակարգը մաքուր գործեր, միգուցե ես չգնայի այս բարեփոխումներին. Սերժ Սարգսյան

Պարո՛ն Նախագահ, իմ հարցը նույնպես բխում է քիչ առաջ Ձեր նշած անվտանգության վտանգներից: Հարցս թերևս գլխավորի՝ անվտանգության մասին է: Հայտնի է, որ սահմանադրության փոփոխության նոր նախագծով խաղաղ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար չկա, այդ գործառույթը վերապահվում է կոլեգիալ մարմնի՝ տվյալ դեպքում կառավարությանը: Ի դեպ, այս հարցը, այս դրույթը քարոզարշավի ընթացքում ամենաշատ քննարկվածն ու քննադատվածն է՝ ինձ […]

Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումներով հարցը չի փակելու․ Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում զենք թափ տալ ու կոշտ ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված ելույթում։ Սակայն նա միեւնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան «լոլիկներով գլուխը չի ազատի»՝ տնտեսական ոլորտում սահմանափակումներով հարցը չի փակվելու, գրում է РИА Новости-ն։ «Մեր կողմից նյարդային, […]

Հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացահայտել է ադրբեջանական կեղծարարությունը

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը: Հայկական կողմի ելույթը վերաբերում էր մասնավորապես Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և այդ երկրում գործող լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում […]

Սերժ Սարգսյանի երաշխիքները

Հրապարակվել է Սերժ Սարգսյանի ՝ երեկ կայացած հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: Գևորգ Ալթունյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա. […]

Փաշինյանը չի ուզում խոստանալ և չանել /վիդեո/

«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 1-ի հանրահավաքին Ժիրայր Սեֆիլյանը հարթակ հրավիրեց. «Նիկոլ Փաշինյան, սկսվել է, արի, սպասում ենք»: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն արձագանքել է այդ կոչին՝ ասելով, որ չի պատրաստվում մարդկանց առաջնորդել դեպի պարտություն: Ըստ նրա՝ մարդկանց որևէ պրոցեսի հրավիրելուց առաջ պետք է ունենանք որոշակի հստակ պատկեացում, թե այդ պրոցեսն ինչ քայլերով և ինչ ճանապարհային քարտեզով է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված