20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փորձել է 2-րդ անգամ քվեարկել. նյութեր են նախապատրաստվում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն, ինչը նկատել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։  

Գոռացին «ոչ» ու փախան /վիդեո/

09/11 ընտրատեղամսում, որտեղ այսօր իրենց ընտրությունը կատարեցին Հայաստանի առաջին և երրորդ նախագահները արդեն միջադեպեր են գրանցվել: Ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը տեղեկացրեց, որ իրենց ընտրատեղամասում՝ առավոտյան միջադեպ է գրանցվել, երկու երիտասարդ դուրս են եկել քվեախցերից բարձր գոռալով «ոչ». «Մինչեւ ես ոստիկանին կանչեցի, գոռալով փախան, բայց նրանք բարձր բղավել են, դա բոլորն են տեսել»: Մանրամասները՝ տեսանյութում

Հանգիստ է, առանց խախտումների

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների ընտրություններին հետևում է նաեւ ԱՊՀ դիտորդական խումբը: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան 07:50-ին ներկա է եղել ընտրատեղամասերից մեկում, հետևել տեղամասի բացման ընթացքին, շրջել է մի շարք ընտրատեղամասերում : «Ամեն ինչ ժամանակին էր, բաց, ներկա էին տարբեր կուսակցություններից դիտորդներ:  Եղել եմ մի քանի […]

Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է Սահմանադրական փողոխությունների հանրաքվեին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը

Տեր-Պետրոսյանը չի մեկնաբանում Սեֆիլյանենց վարքագիծը

Կեսօրին 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահին ուղեկցում էր թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով առաջին անգամ էր մասնակցում քվեարկության: Իր ընտրությունը կատարելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Թող բոլոր իրական մարդիկ գան ու մասնակցեն քվեարկությանը»: Նրանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչ կարծիքի է Ազատության հրապարակում «Նոր Հայաստան». հանրային փրկության ճակատի […]

Սրտի կաթված է ստացել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ազատազրկված Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը նախօրեին հոսպիտալացվել է` սրտի կաթվածով: Հիշեցնենք, դեռ 2013-ի հուլիսի 16-ին Անի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը դատարանում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների հետ վիճաբանության մեջ էր մտել, ինչի արդյունքում նա դարձյալ հիվանդանոց էր տեղափոխվել նախակաթվածային վիճակում:

Ինչ է տեսել Տաջիկստանի խորհրդարանի նախագահը ընտրատեղամասերում /վիդեո/

Տաջիկստանի խորհրդարանի խոսնակ Անդրեյ Բարանովը, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, որպես դիտորդ  առավոտյան ժամը 7-ից շրջում է Երևանում տեղակայված ընտրատեղամասերով: Անդրեյ Բարանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ խախտում չի արձանագրել և կարծում է, որ մինչև երեկո ամեն բան կընթանա նույն հունով: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր: […]

Էմմին կոչ է անում ԱՄՆ-ից

Վերջերս մայրացած երգչուհի Էմմին ԱՄՆ-ից ֆեյսբուքյան հանրագրում գրում է. Շատ եմ ափսոսում, որ բոլորիս համար շատ կարևոր օր ես Հայաստանում չեմ, բայց կոչ եմ անում անպայման մասնակցել քվեարկությանը: Հ.Գ. Մեր երկրի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված