17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Նոր Հայաստան»-ի «կոտրած տաշտը»

Ժամը 15:00-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներից Ազատության հրապարակում էր միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Հրապարակը  բազմամարդ չէր, մի քանի ծերունիներ ու մի խումբ երիտարսարդներ քաղաքական քննարկումների մեջ էին` ճակատի հրավիրած «տխուր» ասուլիսի ֆոնին: Ընդամենը 5 րոպե խոսեց Արմեն Մարտիրոսյանը. ներկայացրեց այն խախտումները, որոնք իրենց ներկայացուցիչները ընտրատեղամսերում արձանագրել են: Տեղեկացնենք, այսօր երեկոյան ժամը 20:00-ին Ճակատի ներկայացուցիչները […]

«Հարսիս փողն էլ ինձ տուր». երթուղայինի մեջ փող են բաժանել /ֆոտո/

«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ընտրատարածքներից մեկի մոտ կանգնած երթուղային տաքսու մեջ մի տղամարդ գումար բաժանում հավաքված մարդկանց: Երբ լրագրողը մոտենում է տղամարդուն  և հարցնում, թե վերջինս այդ 10-հազարանոցներն ի՞նչ է անում, տղամարդը պատասխանում է. «Էս մարդկանց փող եմ պարտք, պատքերս եմ տալիս»: Զավեշտալին այն է, որ երբ հերթը հասնում է մի կնոջ, […]

Ի՞նչ է ուզում Գյումրին Սերժ Սարգսյանից

Գյումրիում հանրաքվեի քվեարկությունը բավականին պասիվ է անցնում: Այս ժամի դրությամբ ամենապասիվը Շիրակի մարզն է, տեղեկացնում են ԿԸՀ-ից: Գյումրիում սովորություն է դարձել` «ոչ»-ի կողմնակից են, Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ազատամարտիկ, Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Յուրի Ալեքսանյանը. « Գյումրին թերևս Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, այդ պատճառով էլ մարդիկ չխորանալով հիմնական հարցի մեջ, առանց մտածելու լսում են ընդդիմադիրներին: Այս երկրին […]

Ալավերդիում հանրաքվեին մասնակցել է ընտրողների կեսը

Ժամը 15:00-ի դրությամբ Ալավերդիում քվեարկությանը մասնակցել է 4438 քաղաքացի: Սա ընտրությանը մասնակցություն ցուցաբերող բնակչության մոտ 50 տոկոսն է կազմում, եթե հաշվի առնենք, որ համապետական նախորդ ընտրություններին Ալավերդիում ընդհանուր առմամբ մասնակցել է 8000 ընտրող:

«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։ «Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական […]

Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը: Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ […]

«Նստած՝ «պերերիվ» ենք անում… մի շաբաթից էկեք». Արշալույսում արշալույսները խաղաղ չեն

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը տեղյակ չէ` գյուղում ինչ է կատարվում: «Նստած մեր տանը պերերիվ ենք անում, ի՞նչ իմանամ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետը : Հիշեցնենք, այս գյուղում այսօր բացի սահմանադրական հանրաքվեն նաև գյուղապետի ընտրություն է: Թեկնածուներից մեկն էլ հենց գործող գյուղապետն է: Մեր դիտարկմանը` ահազանգեր ենք ստանում, որ  գյուղապետն ու նրա եղբայրը` պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված