24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա են այլ համայնքներում հաշվառված անձինք:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նշված դիումները ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն էր: 9/11 ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի քվեարկելու լրացուցիչ ցուցակում ընդգրկված են 81 անձինք, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այլ համայնքներում: Ընդ որում, նշված ցուցակում չեն կարող ընդգրկվել Երևան համայնքում հաշվառված անձինք, քանի որ ՀՀ ընտրական օրենգիրքը բացառում է նույն համայնքի տարածքում ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորություն (Երևանը մեկ համայնք է):

Անհրաժեշտ է նշել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

Վերը նշված նորմի պահանջները ապահովելու նկատմամբ հանրային վերահսկողություն կիրառելու համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված են հստակ մեխանիզմներ: Մասնավորապես, հիմնական և լրացուցիչ ցուցակները փակցվել են տեղամասերում, դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում:

ՀՀ ոստիկանությունը ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պարբերաբար հրապարակել է քվեարկությանը մասնակցող անձանց ընդանուր թիվը, այդ թվում նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը՝ ըստ լրացուցիչ ցուցակների տեսակների:

Կոչ ենք անում հրապարակումներ տարածելուց առաջ հետևել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավական մեխանիզմներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ