18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Բոգոյի» և «Ֆառի» պատվերով ծեծի են ենթարկել հայտնի ազատամարտիկ Հեբոյի տղային.նոր մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավտոկայանում երեկ  արտակարգ միջադեպ է գրանցվել: Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում Վարդենիսից հայտնեցին , որ Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը: «Գծի տերերի ՝ «Բոգոյի» և «Ֆառի»  պատվերով ծեծի են ենթարկել հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արմանին: Երեք օր առաջ Երևանում, օրը ցերեկով իր անձնական մեքենայից առևանգվել եւ երեք […]

Գալուստ Սահակյանը մեկնել է կարճատև արձակուրդի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անձրև և ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 14-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը‵ ամենուրեք, 16-ի ցերեկը‵ Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-16-ին հիմնականում […]

Բաց նամակ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին

Հարգելի պարոն Մկրտչյան, Ես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի վերջին՝ չորրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մուշեղի Եսայանն եմ, ում ժամեր առաջ հեռացրել են համալսարանից, այն պատճառաբանությամբ, իբր ֆիզպատրաստություն առարկայից լուծարք ունեմ։ Ինձնից ձերբազատվելու հերթական անփույթ կազմակերպված օպերացիան կանխելու համար՝ այսօր ամբողջ օրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուսումնական վարչության այս կաբինետից այն կաբինետն եմ գնացել և այդպես էլ ոչ […]

Դանակահարություն Սարի թաղում. վիրավորներից մեկը մահացել է

Անցած գիշեր Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և ըստ տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղից: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, ճանապարհին մահացել է (վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում, առաջին մակերեսի կտրած-ծակած): Վիրավորներն են` հասակակիցներ, […]

Հակառակորդը կրակել է ականանետից և նռնականետերից

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Անկարայում զոհվածների ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

Oդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի

Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից ետ կնահանջի: Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԺԿ արտգործնախարարների հանդիպմանը

Մարտի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված