27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ պատվիրակությունը մեկնել է Լիբանան

ԼՂՀ վարչապետը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ,նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռքբերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Արցախ Րութս Ինվեսթմընթս»ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը քննարկել էընկերության ծրագրերը, դրանց իրագործման ընթացքը և հետագա ուղղությունները: Ա. Հարությունյանը բարձր էգնահատել ընկերության ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման և բնակիչների բարեկեցությանմակարդակի բարելավման գործում՝ համոզմունք հայտնելով, որ կառավարության և ընկերության միջև սերտհամագործակցությունն այսուհետ ավելի կխորանա և կընդլայնվի:

Մարտի 13-ին արցախյան պատվիրակությունը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինկաթողիկոսի գլխավորությամբ մատուցված սուրբ պատարագին, այնուհետև Անթիլիասի կաթողիկոսարանումհանդիպում է ունեցել Արամ Առաջինի հետ: Վարչապետն իր խոսքում կարևորել է լիբանանահայ համայնքիակտիվ մասնակցությունն Արցախի գոյապայքարի և զարգացման գործում՝ Արցախի բնակչության անունիցշնորհակալություն հայտնելով համայնքին՝ շարունակաբար ցուցաբերվող բարոյական և նյութականաջակցության համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ողջունել է Ա. Հարությունյանին՝ հավաստիացնելով, որԱրցախի զարգացման ու անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է, ևԱնթիլիասի կաթողիկոսությունը ևս ծառայում է այդ առաքելությանը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանան շարունակվելու է մինչև մարտի15-ը՝ ներառելով տնտեսական, քաղաքական և մշակութային բնույթի հանդիպումներ ու միջոցառումներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ