03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հակառակորդը կրակել է ականանետից և նռնականետերից

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:  

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Անկարայում զոհվածների ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մենք սգում ենք Անկարայի պայթյունի զոհերի համար: Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

Oդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի

Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից ետ կնահանջի: Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԺԿ արտգործնախարարների հանդիպմանը

Մարտի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

Մարտի 9-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 55,265,928 դոլար 489,75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 52,979,316 ԱՄՆ դոլար 491,42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 491,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին […]

Գյումրիում վրաերթի են «ենթարկվել» Ջիվանին ու Շերամը

«Գյումրիում վրաերթի են «ենթարկվել» Ջիվանին ու Շերամը, այսինքն՝ մեր երկու աննման աշուղների արձանները….»,-ֆեյսբուքյան հանրագրում ահազանգում է «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանը` ներկայացնելով լուսանկար: Դեպքն արձանագրվել է ոստիկանությունում:    

19-ամյա տղան դանակով վնասել է ինքն իրեն

Մարտի 14-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը դանակով վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 1996 թ. ծնված Մ. Մ.-ը դանակով վնասվածքներ է հասցրել ձեռքերի հատվածում: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ […]

Պայթյուն Անկարայի կենտրոնում․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ /վիդեո/

Նախօրեին Անկարայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 34 հոգի մահացել է, կա 125 վիրավոր, որոնցից 15-ը ծայրահեղ ծանր վիրճակում են, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ բազմաթիվ մեքենաներ են այրվել պայթյունի հետեւանքով։ Ականատեսների վկայությամբ՝ մի ավտոմեքենա է մոտեցել քաղաքապետարանի ավտոբուսին՝ Գյուվեն զբոսայգու հարեւանությամբ գտնվող ավտոբուսի կանգառում ու պայթել: Ոստիկաններն աշխատում են […]

Ինչ անել, եթե ամուսինը ալիմետ չի վճարում. iravaban.net

Եթե առկա է դատական ակտ, որով ամուսինը պարտավորվում է վճարել ալիմենտ, սակայն վերջինս չի աշխատում, հետևաբար չի ստանում նաև աշխատավարձ ալիմենտը վճարելու համար, գործում է հետևյալ իրավակարգավորումը. Այդ դեպքում անհրաժեշտ է ստանալ կատարողական թերթ և այն կկատարվի հարկադիր կարգով. Այսպես, ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված