06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրկին մեծ քանակով մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ են արտահանվում

Վերջին ժամանակներս տարբեր ամբիոններից անհանգստություն են հայտնում, թե Հայաստանից մեծ թվով մանր և խոշոր  եղջրավոր կենդանիներ են արտահանվում Իրանի Իսլամական Հանրապետություն:

Անդրադառնալով այս թեմային՝  Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  ‹‹Կարծում եմ, որ արտահանումը  հարապետությունում պետք է խթանվի, բայց ներքին շուկան էլ պիտի հաշվի առնենք: Մի քանիտարի առաջ մանր եղջրավոր կենդանիների  մայրական կազմն էլ արտահանվեցին Իրան: Արդյունքում ստացվեց այնպես, որ ոչխարի միսը  թանկացավ. դրանից  տուժում է ՀՀ քաղաքացին››:
Ըստ Հրաչ Բերբերյանի՝ հարկավոր է մասնագիտական հաշվարկներ անել ու որոշել, թե ինչ թվաքանալով մանր ու խոշոր եղջրավոր կենդանիներ պիտի արտահանվեն, որպեսզի հետագայում մեր ներքին շուկայում խնդիրներ չառաջանան:

«Չի կարելի թույլատրել մասսայական արտահանում: Արտահանում պետք է լինի, բայց պետք է հասկանանք, թե ինչ գլխաքանակով: Այս հարցին պետք է մասնագիտորեն մոտենալ, հարկ է  լինում են անորակ ու ոչ սննդարար: Նորմալ չէ, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ արտահանումը լինի նորմայից շատ, մսի գինն էլ մեր երկրում այնքան թանկ լինի, որ մեր քաղաքացին չկարողանա գնել տեղական բարձր որակի մսամթերք», – ընդգծեց Հրաչ Բերբերյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ