22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բագրատյանը բարկացավ

Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթի ընթացքում   Հրանտ Բագրատյանը բարկացավ: Պատճառն այն է, որ Ռոբերտ Նազարյանը թվարկեց այն երկրները, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի թանկ է, քան Հայաստանում: Բագրատյանը տաքացավ ասելով, թե  այդ երկրներում  աշխատավարձերը չորս անգամ բարձր է մեր երկրի համեմատությամբ: Բանավեճը շարունակվեց Նազարյանի ամբողջ ելույթի ընթացքում: «Ձեր վարչապետության ժամանակվա բոլոր հայեցակարգերից […]

Գարնանային արձակուրդի կմեկնեն միայն առաջին դասարանցիները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի   վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և  Երևանի քաղաքապետարան: Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները,  ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով,   գարնանային արձակուրդ չեն ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին,  ՀՀ առողջապահության նախարարության […]

Ինչպես են ՀՀԿ-ում վերաբերվում Օսկանյանին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանն ու վերջինիս հայտարարությանը, թե Մարտի մեկի համար իշխանությունն է պատասխանատու: «Պատասխանատուն ու մեղավորը տարբեր բաներ են։ Կա քննություն, ես չեմ ուզում իրավական խնդիրների մեջ մտնել, բայց կա չգրված օրենք՝ քաղաքական գործընթացների համար նախեւառաջ իշխանությունն է պատասխանատու»։ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ընտրությունների […]

Ռուբլին մի քանի ամսից կամրապնդվի․ մասնագետներ

Ֆինանսական վերլուծաբան Սերգեյ Սուվերովը վստահ է, որ ռուբլին ավելի լավ շանսեր ունի ամրապնդվելու, քան թուլանալու, քանի որ նավթի գինը կայունացել է։ «Շուտով կտեսնենք, որ դոլար-ռուբլի հարաբերակցությունը կկարգավորվի։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, մի քանի ամսից, կարծում եմ, դոլարը կհասնի 65 ռուբլու»,- ասել է նա։

Լարված իրավիճակ Ծաղկալանջում

Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ էր Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուզում: Արդեն 4-րդ օրն  է, գյուղի դպրոցում դասերը կաթվածահար են եղել: Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ նախկին տնօրենի՝ թոշակի անցնելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, իսկ հետո էլ նույն մարզի Արագած գյուղից Նարեկ անունով մեկին բերել են և […]

Էդ. Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-բելգիական եւ հայ-ֆլանդրիական խորհրդարանականների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ այս այցը եւս խթան կհանդիսանա՝ էլ ավելի զարգացնելու […]

Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս…

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախում է։ Երգչուհին հանդիպել է արցախյան զորամասերի քաջարի զինվորներին եւ նրանց ծնողներին, բարձրացրել տղաների հայրենասիրական ոգին, ինչպես նաեւ ոգեշնչվել հայ զինվորի խիզախությամբ։ Արդյունքում Շուշան Պետրոսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Ֆեսբուկ սոցիալական հարթակում եւ հպարտությամբ գրել. «Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, […]

Մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Թեմա՝ Մարտի 15-ը նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության օր: Մելիտա Հակոբյանը կներկայացնի իրենց կազմակերպության կողմից իրականացրած 2015թ. ոլորտի հետազոտությունների արդյունքները և մեր երկրում սպառողների ո՞ր իրավունքներն են գործում:

Ինդոնեզիայում նոր դեսպան ունենք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշել է Աննա Աղաջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա): Աննա Աղաջանյանի կենսագրությունը՝ այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված