11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի  21-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը և  «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:   Թեմա՝  Մարտի 21-ին աշխարհում նշվում է  Անտառների պաշտպանության համաշխարհային օրը:  Հյուրերը կներկայացնեն Հայաստանի անտառների   վիճակը և  որքանով են պաշտպանված մեր անտառները:

Ավտովթար Երևան–Երասխ ավտոճանապարհին. կա 4 տուժած

Մարտի 19-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 15 OT 001 պ/հ, […]

Պայթյուն Ստամբուլում․ կան զոհեր եւ վիրավորներ

Այսօր Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Lifenews-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել: Պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով, երկու զոհ և 7 վիրավոր կա: Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։  

Թող Արծվիկ Մինասյանը զիջի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից  նաիրիտցիները պահանջել են իրենց ընդգրկել ստեղծված  աշխատանքային խմբում , որը մինչև ապրիլի մեկը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ում առկա վիճակը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  գործարանի աշխատակից Արմեն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջը բավարարվել է: «Երեկ նախարարությունից զանգեցին և մեր կողմից նախարարին ուղղված նամակին ի պատասխան խոստացան, […]

Երեք սոցիալական խնդրի լուծում՝ մեկ նիստում

Սոցիալական խնդիրները բազմազան են եւ առնչվում են բնակչության տարբեր շերտերին: Հաճախակի խոսակցությունների թեմա է կառավարության կողմից դրանց նկատմամբ մոտեցումը եւ իրականացվող քայլերը: Ոմանք պարզապես ցանկություն չունեն տեսնել այդ քայլերը, մյուսների համար էլ դրանք աննկատ են մնում ընդհանուր լրատվական հոսքում: Կառավարության վերջին նիստում միանգամից երեք կարեւոր սոցիալական նշանակության խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունվեցին, որոնք իրենց դրական ազդեցությունն […]

Մեկ շաբաթում` 7000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում […]

Գրիգորի մեծագույն երազանքը Հայաստանում հաստատվելն է

29-ամյա լիբանանահայ Գրիգոր Տարագճյանը ապրում ու ստեղծագործում է Լիբանանում։ Ասում է՝ երազում է վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Henaran.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց, որ արդեն երկու անգամ եղել է Հայաստանում։ «Առաջին անգամ Հայաստան եկա 2014-ին։ Այդ ժամանակ Հայաստանում մնացի ընդամենը 4 օր՝ ֆինանսական խնդիրների պատճառով, թե չէ՝ կուզեի ավելի շատ մնալ։ Մի անգամ էլ 2015-ին եկա Հայաստան։ Այդ […]

Ռոստովի ինքնաթիռը քամին է քշել․ նոր մանրամասներ /ֆոտո/

Այս գիշեր Դոնի Ռոստովում քամին այնքան ուժգին է եղել, որ օդանավակայանի դիսպետչերները ոչ մի վայրկյան էկրաններից աչքերը չեն կտրել։ Ավելի վաղ նրանք զգուշացրել էին կործանված ինքնաթիռի օդաչուներին՝ ի սկզբանե թռիչք չիրականացնել, սակայն Դուբայի օդանավակայանում նրանց չէին լսել։ Հիշեցնենք, որ FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը այսօր գիշեր կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում, ինչի արդյունքում 66 հոգի […]

Ծառայողական քննություն է տարվում

Մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Մարզի Ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով վերջինիս: Դեպքի առնչությամբ պարզաբանում ստանալու ակնկալիքով  դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին։ «Այդ դեպքի վերաբերյալ օրեր առաջ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Ներկայումս այդ գործը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված