Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռում հայեր չեն եղել

Դոնի Ռոստովում այս գիշեր կործանված ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը: «Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա: