07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանին վերադարձրեցին բանակցությունների սեղան. էսկալացիայի վտանգը պահպանվում է

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Վերջին օրերին հնչող հայտարարություններից, հեռախոսազրույցներից, տարբեր կալիբրի դեմքերի Երևան, Բաքու և Մոսկվա կատարված այցերից կարելի է եզրակացնել, որ կրակի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելն է: Ըստ էության, իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանն առանձնապես չի էլ «դիմադրում», որովհետև գոնե այս պահին այլ ճանապարհ չունի. գրեթե բոլոր […]

Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. Իգոր Պոպով

Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Պոպովը շեշտեց՝  համանախագահները բազմիցս ասել են, որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ դա կարող է առագացնել խնդրի կորգավորման գործընթացը:

Խամեսի վարքագիծը հունից հանել է Զիդանին /վիդեո/

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր չի եկել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վարքագիծը, ով ծիծաղել և կատակել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից առաջ` նախավարժանքի ժամանակ,  այն դեպքում, երբ իր թիմը պարտվում էր 0:2 հաշվով: «Խամեսը պետք է սովորի ճիշտ դրսևորել իրեն: Նրա վարքն այդ պահին որևէմեկին դուր չի եկել: Ֆուտբոլիստը […]

Ուորլիքը պատասխանեց հայ լրագրողների հարցերին

«Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում», – այսօր Երևանում անդրադառնալով լրագրողների դիտարկումներին՝  ասաց  ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի նախագահը խուսափեց հստակ գնահատական տալ Ադրբեջանի իրականացրած անմարդկային քայլերին: Միայն շեշտեց՝ ջանք չեն խնայի, որ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը վեր հանվեն: «Մենք հանդիպել ենք […]

Կոչերն անարդյունք են, քանի դեռ դրանք անհասցե են. Հերմինե Նաղդալյան

«Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական գործողությունների թիրախ են եղել բնակավայրեր, դպրոցներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, կանայք և երեխաներ», – այսօր Պրահայում ընթացող ԵԺԿ կանանց խորհրդի նիստուի ընթացքում   ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անդրդվելի է. թեև բազմաթիվ ամբիոններից խաղաղության կոչեր են հնչում, այդուամենայնիվ, այդ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չէր մտնում հետաքննել, որոշել՝ որ կողմն է առաջինը սկսել ռազմական գործողությունները: Այս մասին քիչ առաջ, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, ու հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր մանդատի մեջ չկար որոշել, թե ով […]

Բուլղարիայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Բուլղարիայի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում Միության նախագահ պարոն Հարություն Հովսեփյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Բուլղարիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 2-ինսկսած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաների ամբողջ երկայնքով օդային զինուժի, ծանր հրետանու և զրահամեքենաների կիրառությամբ Ադրբեջանի լայնամածավալ ռազմական հարձակումները, որոնք աննախադեպ էին […]

Դիրքերում «մայկա-տռուսիկ» բաժանելու մասին տեսանյութերը ուղղակի անհամ են

Թափով հարստացածներից մի քանիսի՝ իրենց ունեցվածքի մի չնչին մասի փոխանցումների վերաբերյալ զանգվածային «ստատուսները» եւ Արցախ ուղեվորվող արկղերի ֆոնին «սելֆիները», դիրքերում «մայկա-տռուսիկ» բաժանելու մասին տեսանյութերը ուղղակի անհամ են:  Եթե ցանկանում եք գովազդվել, կարծես թե հաջողվում է: Եթե նպատակն ավելի ազնիվ է, թողեք, որպեսզի երկնքում վարձք ունենաք, քանի որ ողորմությունը բազում մեղքեր է ծածկում, բայց այն ողորմությունը, որը […]

Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը․ Է․ Նալբանդյան

Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրին Ստեփանակերտում` Արցախի իշխանությունների և Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։ Խոսելով մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացած Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Բոլորի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված