18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փարիզում քրդերը ծեծել են ՀՀ դեսպանատան դիմաց ցույց անող ադրբեջանցիներին /վիդեո/

Փարիզում երեկ ՀՀ դեսպանատան դիմաց ադրբեջանցիներ են ցույցեր արել, սակայն ցույցի մասնակիցների վրա հարձակվել են քուրդ ցուցարարներ, երաժշտությունով մոտեցել, ծանր առարկաներ շպրտել ադրբեջանցիների վրա, ծեծել ու փախել են։ Քրդերը եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK առաջնորդի դիմանկարներով ու դրոշով։

Խռովելու ժամանակը չի

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ Մինսկի խմբից հրաշք առաջարկներ սպասել պետք չէ: ‹‹ՌԴ-ից  մեր սպասումները մեծ պիտի լինեին, քանի որ այդ երկիրը մեր դաշնակիցն է, բայց եղավ այսպես: Մոսկվայում կայանալիք՝ վարչապետների գագաթնաժողովին անդրադառնալով՝ պիտի ասեմ՝ խռոված դիրք ընդունելն,  ըստ իս, լուծում չէ: Կարծում եմ՝ պիտի մասնակցենք այդ գագաթնաժողովին: Ավելին՝ այդ գագաթնաժողովի […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել /վիդեո/

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից։ «Ես որոշում եմ կայացրել ցած դնել վարչապետի իմ պաշտոնը։ Երեքշաբթի՝ ապրիլի 12-ին, այդ որոշումը կմտցվի Գերագույն ռադա։ Ես իմ առաջ դրած խնդիրները տեսնում եմ ավելի լայն, քան վարչապետի պաշտոնն է»,- ասել է նա։ Նա հայտարարել է, որ երկրում քաղաքական ճգնաժամն արհեստականորեն է առաջացել, […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 11-15-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում`ապրիլի 11-15-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդից կախվածները- /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ակտիվորեն շարունակում են տարածել լուսանկարներ, որով փորձում են փաստել, թե ադրբեջանցի զինծառայողներն ու կամավորներն «ազատագրել են Ֆիզուլին»։ Տարածված այս լուսանկարը, սակայն, ակնհայտորեն մշակված է համակարգչային ծրագրերով։ Նշենք սակայն, որ սոցցանցերի հայ օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորի ոտքերն «օդում են կախված», իսկ ձեռքի դիրքից երևում է, որ նա […]

Մի՛ արեք, ամոթ է

Ժողովուրդ զենքով ու զինվորական համազգեստով նկարվել այն դեպքում, երբ այդ նկարվողը ո՛չ տվյալ պահին և ո՛չ էլ ընդամենը հինգ րոպե հետո այդ զենքը չի բանեցնելու ու սահման չի պահելու, առնվազն՝ ճիշտ չէ, իսկ ավելի հստակ՝ սխալ է ու գեշ սխալ: Մի՛ արեք, ամոթ է. համը հանել պետք չէ: Գրում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հակառակորդը 17 անգամ կրակահերթեր է արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել […]

Մոսկվան ոտնահարում է

Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է՝  եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, միևնույն է, այդ երկիրը մեկ այլ երկրից զենք կգնի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Նարեկ Գալստյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Նախ պետք է հասկանալ, թե որքանով է դա տեղավորվում մեր ռազմավարական դաշինքի շրջանակում: Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության ու փոխօգնության մասին հոդված կա, որում հստակ նշվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված