07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG»-իներդրումային ծրագրերին

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Նշվել է, որ այդ ծրագրերը կյանքի են կոչվելու ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիաների գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ծրագրի առաջին փուլը, մասնավորապես, հիմնովին վերանորոգվել և կահավորվել են «Ազատության 26» հասցեում գտնվող […]

Ապօրինաշինության 7 դեպք է կասեցվել

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը ապամոնտաժվել է: Զեկուցվել է նաև, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, նախորդ ամսվա […]

Քոչարյանը կկոնսոլիդացվի՞

Նախագահ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումից հետո քաղաքական կուլիսներում առկախված է հարցը`արդյո՞ք  նախագահների կոնսոլիդացիան լիարժեք կլինի, երկրորդ նախագահ Քոչարյանը և՞ս   կկոնսոլիդացվի: Հնարավո՞ր է երեք նախագահները կոնսոլիդացվեն, նույն սեղանի շուրջ քննարկում ծավալվի համազգային հարցերի շուրջ: Պատգամավոր Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում  այս առնչությամբ նշեց. ‹‹Ես կարծում եմ, որ նման իրավիճակներում մեր հանրությունը յուրօրինակ կերպով միշտ համախմբվում է:  Նախագահների […]

Մեր վերջնանպատակն է իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները: Նախարարության մամուլի ծառայությունից […]

Նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները

Ապրիլի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ այդ առումով կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հարնության հստակ դիրքորոշումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոր մտահոգություն հայտնեց հակամարտության գոտում […]

Ապրիլի 12-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 12-ին` ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվեն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և  Երևանի մամուլի ակումբի նախագա Բորիս Նավասարդյանը:   Թեմա` հյուրերը կխոսեն  այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական  սահմանում տիրող իրավիճակում տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցիկ դերի,  տեղական ԶԼՄ-ների մասնագիտական դրսևորման, ինչպես նաև աշխատանքային գործունեության մեջ   էթիկային հետևելու կամ  նորմերը խախտելու  խնդիրների շուրջ:

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհերի անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը զոհերի անուներ է հրապարակել. Ցավում ենք և հպարտանում.. շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 17: 00 Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00 Հասցե`ք.Աբովյան, Սարալանջ գերեզմանատան սգո սրահ Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00 Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00 Հասցե`Կոտայքի մարզ ,գ.Կամարիս Ցավում ենք և […]

ՌՀՄ հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին, գրում է armcongress.am-ը: Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության և գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին […]

Եվրոպացի պատգամավորներն Արցախում են

Այս պահին եվրոպացի պատգամավորները, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, գտնվում են Արցախում։ Մեկ ժամից նրանք կհանդիպեն Աշոտ Ղուլյանի, երեկոյան էլ՝ Բակո Սահակյանի հետ, այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը Արցախից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված