15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հաշվիչներն իսկապես «խաբել են» սպառողներին. ՀԷՑ-ը պետք է տուգանվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզել է, որ սպառողների բողոքները` էլեկտրաէներգիայի հաշվիչների սխալ աշխատելու վերաբերյալ, հիմնավորված են եղել։ Հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ականջալուր է եղել սպառողների  դիմումներն և դիմել ՀԾՔՀ:

Սպառողները բազմիցս գանգատվել են՝ էլեկտրոնային հաշվիչներն աշխատում են ժամային շեղումներով:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը: Էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 10 դրամով թանկ է գիշերայինից: Օրենքով գիշերային սակագնով հաշվարկը  պետք է սկսվի երեկոյան ժամը 11-ից, բայց եղել են բազմաթիվ դեպքեր,  որ ժամային շեղումներ են եղել ու սպառողը տուժել է:

‹‹ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի սպառողներին՝ իր հասցրած վնասների համար: Սպասենք ՀԾԿՀ-ն հաստատի որոշմանը››, – ասաց Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ