07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակահայկական հայտարարություններ

Շվեդիայում ՀՀ դեսպանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ. «Ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպություններ Ստոկհոլմի Սերյելս Տորյ հրապարակում անցկացրել են հանրահավաք։ Հանրահավաքի՝ հանրայնորեն տարածված տեսագրության մեջ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում բռնություն, ատելություն եւ ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ […]

Աշոտ Ղուլյանն ընդունել է եվրոպացի պատգամավորներին

Ապրիլի 11-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովին և նրա ուղեկցությամբ Ստեփանակերտ ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելլիին, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին և Հունաստանի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ […]

‹‹Սա սահմռկեցուցիչ պատմություն է››. զինվորների խոշտանգման փաստերով պետք է դիմել միջազգային ատյաններ

Ինչպես հայտնել ենք,  Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: Զինվորների մարմինների վրա եղել են խոշտանգումների հետքեր: Ադրբեջանցիները հայ զինվորներին կտտանքների են ենթարկել: Անդրադառնալով այս սահմռկեցուցիչ փաստին՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Տվյալներն արդեն իսկ  հավաքագրվում են: Պետք է դիմել միջազգային ատյաններ, Եվրոպական դատարան՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Դա պետք է […]

Թալիշցի տարեց կինը զարմացրել է ֆրանսիացի լրագրողներին

«Նոր ֆրանսիացի լրագրողները պատմեցին: Գնացել են Թալիշ, այնտեղ նաև մի տարեց կին է եղել: Կինը հարցրել է լրագրողներին, թե՞ որտեղից են եկել: Լրագրողներից մեկը Բրյուսելից է եղել: Թալիշցի կինը նայել է բրյուսելցուն ու ասել. «Զգույշ մնա, այնտեղ պայթյուններ են»»։ Գրում է Հայկ Խանումյանը:  

Ինչու՞ է Արթուր Աբրահամի մարզիչը ցանկանում հրաժարվել համագործակցությունից

Բռնցքամարտի գերմանացի մարզիչ Ուլի Վագներն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Արթուր Աբրահամի հետ համագործակցությունից: Գերմանական մամուլը գրում է, որ 73-ամյա մասնագետը  հիասթափված է Արթուրի վերջին ելույթից: Հիշեցնենք՝ վերջին մրցապայքարում  Աբրահամը պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին եւ կորցրել աշխարհի չեմպիոնի կոչումը WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում:  

Հիասթափեցնող սակագին

Գազի գնի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություննե­րի միջեւ վարվող բանակցություն­ներից սպասելիքներն ավելի մեծ էին, քան այն, որ գազի գինը սահ­մանին էժանացավ ընդամենը 15 դոլարով, կարծում է ՀՀ Աժ տն­տեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տե­ղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը` ընդգծելով, որ այս առնչությամբ առավել էական արդյունքներ էին ակնկալվում` հաշվի առնելով տեւական ժամանակ ընթացող բանակցությունները եւ ռուսական կողմից […]

Տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական  այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր: Նախարարը հետաքրքրվեց բոլոր տուժածների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր: Բժիշկների տեղեկացմամբ`  տուժածների առողջական վիճակում  առկա է դրական տեղաշարժ: Բոլոր […]

Դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ. Լեւոն Տեր- Պետրոսյան

– Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։ – Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. […]

ԼՂ հիմնախնդրի լուծման ճանապարհը բանակցություններն են․ Մեդվեդեւ /վիդեո/

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի իր գործընկերների հետ զրույցների ժամանակ ինքը ոչ մեկից չի լսել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միակ լուծումը ռազմական ճանապարհն է։ «Հակառակը, բոլորն ասացին, որ այս բարդ հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված