24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‹‹Սա սահմռկեցուցիչ պատմություն է››. զինվորների խոշտանգման փաստերով պետք է դիմել միջազգային ատյաններ

Ինչպես հայտնել ենք,  Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: Զինվորների մարմինների վրա եղել են խոշտանգումների հետքեր: Ադրբեջանցիները հայ զինվորներին կտտանքների են ենթարկել:

Անդրադառնալով այս սահմռկեցուցիչ փաստին՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

‹‹Տվյալներն արդեն իսկ  հավաքագրվում են: Պետք է դիմել միջազգային ատյաններ, Եվրոպական դատարան՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Դա պետք է անել հետևողական կերպով: Արդյունքը պիտի տեսանելի լինի››:

Իրավապաշտպանն ընդգծեց՝ արդեն համապատասխան հանձնաժողով է ստեղծվել գերիների, անհետ կորածների, դիերի փոխանակման հարցերով զբաղվելու համար, բայց ՀԿ-ներն էլ պիտի սատար կանգնեն պետությանը:

‹‹Լավ կլինի, որ ՀԿ-ներն էլ աջակցեն պետությանը: Այս ագրեսիան ահավոր է: Մարդուն խոշտանգում են նույնիսկ մահվանից հետո: Կարծում եմ՝ պետությունն էլ հետևողական կլինի, որ փաստերի հավաքման աշխատանքներն իրականացվեն, միջազգային հանրությունն իմանա այս մասին: Սա սահմռկեցուցիչ պատմություն է››, – ասաց իրավապաշտպանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ