Խամեսի վարքագիծը հունից հանել է Զիդանին /վիդեո/

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր չի եկել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վարքագիծը, ով ծիծաղել և կատակել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից առաջ` նախավարժանքի ժամանակ, այն դեպքում, երբ իր թիմը պարտվում էր 0:2 հաշվով:
«Խամեսը պետք է սովորի ճիշտ դրսևորել իրեն: Նրա վարքն այդ պահին որևէմեկին դուր չի եկել: Ֆուտբոլիստը պետք է հասկանա, որ ցանկացած ակնթարթում իր արածները հետո կարող են քննարկման առարկա դառնալ»,- նշել է Զիդանը:
https://www.youtube.com/watch?v=6wL0s6aJmzs&nohtml5=False