06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կին, որը երգում է․ այսօր Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է, երգչուհին դառնում է 67 տարեկան։ Պուգաչովան այս տարի որոշել է մեծ շուքով ծնունդը չնշել, թեեւ Ինստագրամի իր էջում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստանում։ Հիշեցնենք, որ 67-ամյա Պուգաչովան երեք տարի առաջ կրկին մայրացել է, նա եւ նրա ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը երկվորյակներ են ունեցել։

Որտե՞ղ էր Էդվարդ Նալբանդյանը. փոխնախարարը պարզաբանեց /վիդեո/

«Կարող եք մեր սայտում նայել, թե որտեղ էր Էդվարդ Նալբանդյանը և ինչ է արել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով նախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին հնչող քննադատություններին: Հարցին, որ հանրությունը պահանջում է Նալբանդյանի հրաժարականը, Քոչարյանը պատասխանեց. «Մենք հետևում ենք մամուլին»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայկական կողմն իրավական ուղիներ է ցույց տվել. Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառել /վիդեո/

«Մեր ռուս գործընկերներին ներկայացրել ենք մեր նկատառումներն ու մտահոգությունները: Բավականին սուր քննարկում եղավ», – ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդմիջման ընթացքում` լրագրողների հետ զրույցում  ասաց պատգամավոր  Էդմոն Մարուքյանը: «Ռուսներն ասում են` հիմա կոնստուկտիվ քննարկենք, հասկանանք, թե այս իրավիճակից ինչպես […]

Հայաստանում բանակի և եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2015» հետազոտության արդյունքները վկայում են , որ Հայաստանում Հայոց բանակի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է հասարակական այլ ինստիտուտների համեմատությամբ: ՀՌԿԿ-Հայաստան ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը, ներկայացնելով տվյալները, նշեց, որ հարցվողների 95 տոկոսը եղել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հետևաբար «Դավանած կրոնի հաստատության» հանդեպ վստահության ցուցանիշը կարելի […]

Նոր նշանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոլանդիայում: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում /վիդեո/

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանը: Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում: Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության […]

Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Պեկին։ Նույն օրը կայացավ նախարար Նալբանդյանի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ համատեղ ջանքերով հայ-չինական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել։ Նա ընդգծեց, որ բարձր մակարդակի փոխայցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում […]

Միջպետական ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից /ֆոտո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-361-րդ կմ հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացվել են։ Ժայռաբեկորները հեռացվել են միջպետական ավտոճանապարհից, ճանապարհը մաքրվել է և այն արդեն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված