Ինչո՞ւ Հայաստանի վարչապետը մեկնեց Մոսկվա/վիդեո/
«Քննարկելու խնդիր է, թե ինչ է դա մեզ տալիս, ինչ ենք մենք դրանից շահում, ինչ ենք կորցնում : Ցանկացած հարց ոտքի վրա չի լուծվում, ու չի լուծվում միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկն արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում, դուրս ես գալիս: Դա նրա նպատակն է, իսկ մեր նպատակը ուրիշ է»,- այսօր՝ ապրիլի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ-ից դուրս գալու խորհրդարան ներկայացված նախագծին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով քննադատություններին, թե ինչո՞ւ Հայաստանի վարչապետը մեկնեց Մոսկվա և մասնակցեց ԵՏՄ երկրների վարչապետների նիստին այն դեպքում, երբ ԵՏՄ երկրները հրաժարվեցին դա անցկացնել Երևանում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ այստեղ երկու մոտեցում կա:
Մանրամասները՝ տեսանյութում: