24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկական կողմն իրավական ուղիներ է ցույց տվել. Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառել /վիդեո/

«Մեր ռուս գործընկերներին ներկայացրել ենք մեր նկատառումներն ու մտահոգությունները: Բավականին սուր քննարկում եղավ», – ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդմիջման ընթացքում` լրագրողների հետ զրույցում  ասաց պատգամավոր  Էդմոն Մարուքյանը:

«Ռուսներն ասում են` հիմա կոնստուկտիվ քննարկենք, հասկանանք, թե այս իրավիճակից ինչպես կարող ենք դուրս գալ:  Իսկ ես իմ ելույթում նշել եմ, թե ինչ իրավական հիմքեր կան այս իրավիճակից դուրս գալու` Ադրբեջանին զենք մատակարարելը դադարեցնելու համար», – նշեց Էդմոն Մարուքյանը:

Henaran.am-ի  դիտարկմանը, թե վերջին օրերին հայ պաշտոնյաները կոշտ քննադատություններ են հնչեցնում պաշտոնական Մոսկվայի հասցեին, ի՞նչ կարելի է ակնկալել այս պարագայում, Էդմոն Մարուքյանն ընդգծեց` Ռոգոզինի հայտարարության վերաբերյալ հայկական կողմը նիստի  ընթացքում էլ  սուր քննադատություններով է հանդես եկել:
«Իրավական կողմն էլ  ցույց տվեցինք. Ռուսաստանը կարող է զենքով չսպասարկել Ադրբեջանին»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ