05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Ապրիլի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերին: Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները: Դեսպան Բեխլերը նշեց, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է […]

Սամվել Ֆարմանյանը Ագրամունտի հայտարարությունը «վտանգավոր» որակեց

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում: Նա էլ, ինչպես Նաիրա Զոհրաբջանը, խստորեն քննադատել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Ըստ Ֆարմանյանի՝  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինուժի սանձազերծած հարձակմանը վերաբերող հարցերին անդրադառնալիս Ագրամունտը  կողմնակալ հայտարարություն  է արել: «Գրեթե երկու ամիս է անցել Վեհաժողովի վերջին նիստից: Եվ մենք այստեղ քննարկում ենք, թե ինչ է արվել […]

Մի հատ թաթիկով արեք Նազիկին. գեներալը պարգևատրեց Նազիկ Ավդալյանի ամուսնուն/վիդեո/

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պարգևատրել է առաջնագծում գտնվող Էրիկ Կարապետյանին` ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի ամուսնուն: «Մի հատ թաթիկով արեք Նազիկին, այս օրերին դարձավ չեմպիոն ու հաղթանակը նվիրեց մեզ ու կռվող ամուսնուն: Հայ ազգի պատիվը բարձր պահենք»: ԵԿՄ տարբեր պարգևներով պարգևատրվեցին առաջնագծում ծառայող մի շարք զինծառայողներ: Մանրամասները՝ տեսանյութում:

Չեխահայերի բողոքի ակցիան ԼՂ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների դեմ

Ապրիլի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակում հարյուրավոր չեխահայեր բողոքի երթ են անցկացրել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների դեմ։ Ցուցարարները հանդես են եկել «ԵԱՀԿ, դադարեցրու Ադրբեջանի ոտնձգությունները», «Մինսկի խումբ՝ դու պարտավոր ես կանգնեցնել Ալիևի ագրեսիան», «Ռուսաստան և Իսրայել՝ դադարեցրեք սպառազինության վաճառքը Ադրբեջանին», «Պաշտպանեք մեր՝ կյանքի և ինքնորոշման իրավունքները», «Ադրբեջան՝ […]

Լևոն Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է. ստորագրահավաք/վիդեո/

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն ՀՀ, Երևան 18.04.2016թ.   Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի տակ արդեն 15000 մարդ է ստորագրել Ավելի քան 15000 ստորագրություն է հավաքվել շաբաթ-կիրակի օրերի ընթացքում՝ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակի տակ: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Պուտին, […]

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել պատասխանատվության ենթարկել Պեդրո Ագրամունտին

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի մեկնարկին քննարկվել է բյուրոյի հաշվետվությունը, որի ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հունվարյան նստաշրջանին սատարելով ադրբեջանական ռազմատենչ օրակարգին, մասնավերապես  սպասարկող Սարսանգի ջրամբարի զեկույցին՝ ԵԽԽՎ-ն  քարտ- բլանշ տվեց Ադրբեջանին: Զոհրաբյանն իր ելույթի ընթացքում կոչ է արել  պատասխանատվության ենթարկել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ Ալիևին ու նրա […]

ՍԱՊԾ պետն այցելել է ձկնաբուծարաններ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին ՍԱՊԾ մամուլի […]

Ասել են` արել է

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հավանական չի համարում, որ Միրհան Պողոսյանի հրաժարականը դառնա հրաժարականների շարքի սկիզբը. սա ուրիշ դեպք է: «Հայաստանում չկա մարդ, ում անունը կապված չէ կասկածելի ու սկանդալային պատմությունների հետ: Հանրությունն այնքան մարդուց է  հրաժարական պահանջում: Հո միայն մեկից չի՞ պահանջում», – անդրադառնալով ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի  հրաժարականի դիմումին՝ Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: […]

Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ստորագրված հրամանագրում նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Բրազիլիայի Դաշնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված