Պուտինը խաբում է. Արշակ Սադոյան /վիդեո/
«Ալիևը միլիարդներ է աշխատում իր նավթից, իր իշխանությունից։ Նա թքած ունի՝ Ադրբեջանն ինչ դիրքորոշում կունենա, մտածում է՝ աթոռը չկորցնելու մասին։ Հիմա ամբողջ Ադրբեջանում գնում է մեծ քարոզարշավ, որ մեծ հաջողության են հասել 4-օրյա պատերազմում, հայերին պատժեցին, տարածքներ գրավեցին։ Մենք էլ հակառակն ենք ասում»,-այսօր՝ ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։
Սադոյանի խոսքով՝ պաշտոնակռիվ կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում. «Ոնց որ մեր իշխանություններն են, ոնց որ մեր վարչապետն է, մյուսներն են, նույն կարգի մարդիկ են նստած Կրեմլում։ Նրանց համար առաջինն իրենց անձնական շահն է։ Պատկերացրեք՝ ինչպես են ձեզ խաբում. Կրեմլը զենք է տալիս Ադրբեջանին, որ իր ազդեցության գոտում պահի։ Հո ապուշներ չե՞ն մարդիկ. եթե Ադրբեջանն ուժեղանում է, բնական չի՞՝ նա գնում է Թուրքիա, ոչ թե դեպի Ռուսաստան: Պուտինը մտածում է զենքից ստացվող միլիարդների մասին միայն»։
Մանրամասները՝ տեսանյութում: