16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Համանախագահները ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր՝ ապրիլի 20-ին, Բեռլինում ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կզեկուցեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների առնչությամբ: Այդ մասին գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում։ «ԵԱՀԿ-ում գերմանական նախագահությանը կտեղեկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջիկա բանակցությունների վերաբերյալ»,- գրել է նա:

Ազատել է իր դիմումի համաձայն

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկու նոր որոշումներ է կայացրել: Նրա առաջին որոշմամբ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

«Պատմելու բան չի, լացս գալիս ա …» /վիդեո/

«Երկու բառով էլ չեմ կարա ասեմ: Անջատեք կամերան, թե չէ հենց սկսեմ խոսել լացս կգա: Ինչ պատմեմ՝ պատմելու բան չի…»,-ասում է Թալիշի բնակիչը, ով այս դժվար պահին միայն հայ մարդու հզորության վրա է հույս դնում: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր գիծ. Ժամանակ

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Սա արդեն երրորդ փուլն է: Առաջինը 1994 թվականի հրադադարից մինչև 97-98 թվականների իրադարձություններն էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, և ներիշխանական զարգացումներն էլ իրենց հայտնի ընթացքով ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով, այսպես ասած, զգալիորեն գաղտնազերծեցին կարգավորման գործընթացն ու […]

Ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս … ոմանց պետք է արգելել սահման գնալ. Հրապարակ

Ղարաբաղից օրերս վերադարձած ազատամարտիկներից մեկը վրդովված պատմեց, որ ոմանց պետք է արգելեն սահման գնալը, որովհետեւ «իրենց չափը չգիտեն՝ ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս, գիշերը թանկ հյուրանոցում են մնում, ցերեկը սահմանին կանգնած տղերքին հյուր գնում, բա ամոթ չի՞»։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Անկանոն կրակոցներ Տավուշի ուղղությամբ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային […]

ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին հայտարարություն է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ No.603 գրավոր հայտարարությունն է ընդունել։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 44 պատգամավորները։ Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատև և […]

Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետողն անհավանական ցուցմունք է տվել. Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ՝ 18:25-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ էր նետվել: Նախօրեին այդ գործով ձերբակալվեց Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որն իրավապահներին խոստովանել էր, թե ինքն է նռնակը նետել: Թերթի տեղեկություններով՝ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Հովաննես Մուրադյանի մտերիմները պատմեցին, որ տղամարդն առողջական խնդիրներ ունի և […]

«Տրյուկ է». Առավոտ

«Պատկերացրեք հայ ընտանիքի այն անդամին, որի երեխայի գլուխը, ձեռքը կամ ականջը կտրել են. ձեռքը ադրբեջանցի կամ թուրք ընկավ կտոր-կտոր կանի»,-անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանում սկսված եւ 4 օր տեված պատերազմին` ասաց մոսկվայաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նրա կարծիքով` այս 4 օրերը էական բան փոխեցին հարցի հետագա խաղաղ կարգավորման գործընթացում: Նա կարծում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված