16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

‎Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ‪ՀԱՊԿ‬ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալներին

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց հանդիպման անցկացումը՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է նախապատրաստելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ […]

Քաղաքական խաղերին մասնակից չեն․ Աքրամ Այլիսլին դիմում է Ալիեւին

Գրող Աքրամ Այլիսլին բաց նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում մասնավորապես ասում է․ «Իմ դեմ «քրեական գործի» քննությունն ավարտվում է։ Իմ հանցագործությունը նրանում է, որ իբր ես Բաքվի օդանավակայանում խուլիգանական արարք եմ թույլ տվել, երբ պատրաստվում էի Վենետիկի գրական փառատոնին մեկնելու։ Սակայն տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել։ Բայց այդ, իբր ես այնպես եմ հարվածել […]

Թուրքիայից ներմուծվող սնունդը կարող է օգտագործվել թունավորման նպատակով/վիդեո/

«Սովետական միության փլուզումից հետո Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 2,2 միլիարդ դոլարի թուրքական ապրանք: Սրանք պաշտոնական տվյալներն են: Մինչդեռ Թուրքիայում պաշտոնապես արգելված է Հայաստանից ապրանքների ներմուծումը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը: Ղուկասյանը նշեց, որ Թուրքիայից ապրանքներ ներկրելուն դեմ շարժումը ձևավորվեց քառօրյա պատերազմից հետո: Նրա փոխանցմամբ՝ հաշվի են առնվել […]

Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 21-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանը: Թեմա՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Թեմա՝ Հայոց Ցեղասպանության տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու կրած վնասները, հոգևորականների նկատմամբ իրականացրած խոշտանգումները: Ցեղասպանությունից հետո Հայ Առաքելական Եկեղեցու վերազարթոնքը:

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Վարչապետը շնորհավորել է պարոն Ավակովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև արդեն իսկ ձևավորված ակտիվ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել ԵԱՀԿ երևանյան […]

Որքան գումար է փոխանցվել Արցախի հաշվեհամարին

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-19-ի ժամանակահատվածում 4,195 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ընդհանուր առմամբ փոխանցվել է 3 մլրդ 295 մլն 131 հազար 968 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Ինչպես հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միայն ապրիլի 19-ին փոխանցվել է 146 մլն 378 հազար 664 դրամ՝ 239 […]

Հայաստանի հայտարարությունը

«ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի կապակցությամբ Հայաստանի հայտարարությունը 2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ […]

Մարզպետի որդու անունից գումարներ են շորթում

Սյունիքում խարդախության նոր տեսակ է զարգանում. ոչ ավել, ոչ պակաս՝ մարդկանցից գումարներ են հափշտակում՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու անունն օգտագործելով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին երկու օրերին արդեն գրանցվել է մի քանի դեպք, երբ ոմն մեկը զանգահարել է տարբեր անձանց, ներկայացել որպես մարզպետի որդի Տիգրան Խաչատրյան եւ գումար ուզել։ Ընդ որում՝ ամեն անգամ պատճառը տարբեր է եղել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված