14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքական խաղերին մասնակից չեն․ Աքրամ Այլիսլին դիմում է Ալիեւին

Գրող Աքրամ Այլիսլին բաց նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում մասնավորապես ասում է․

«Իմ դեմ «քրեական գործի» քննությունն ավարտվում է։ Իմ հանցագործությունը նրանում է, որ իբր ես Բաքվի օդանավակայանում խուլիգանական արարք եմ թույլ տվել, երբ պատրաստվում էի Վենետիկի գրական փառատոնին մեկնելու։ Սակայն տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել։ Բայց այդ, իբր ես այնպես եմ հարվածել օդանավակայանի աշխատակցին, որ նրա վրա կապտուկ է հայտնվել․․․

Բայց ես, 78-ամյա մարդ թույլ առողջությամբ, ինչպես կարող էի 35-ամյա տղամարդուն խփե՞լ։ Երբ ինձ օդանավակայանում մեղադրանք ներկայացրին, չէի կարող պատկերացնել, որ գործը դատարանին կհասնի՝ այնպիսի մարդու նկատմամբ, ով ադրբեջանական գրականության մեջ մեծ ներդրում ունի։

Անկեղծ ասած, հուսով էի, որ դուք կմիջամտեք, բայց իմ հույսերը չարդարացան, ու ես հերթական անգամ համոզվեցի, որ երկրի ղեկավար օղակները հետաքրքրված չեն իմ հանգիստ գոյությամբ։

Ես ու իմ ընտանիքը վերջին տարիներին շատ ենք հալածվել, այդ ամենը սկսվել է 3 տարի առաջ։ Ու այդ ամենը նորից վերսկսել պետք չէր։ Առաջին հերթին այն բանի համար, որ իմ՝ այդքան քննադատված «Քարե երազներ» գիրքը դուրս է եկել քաղաքական ենթատեսքտից, այն ապրում է գրական իր կյանքով։ Այդ գրքում մարդասիրության սկզբունքներ են։ Եւ եթե քաղաքական գործիչներն ինձ շատ են քննադատել, ապա հասարակ մարդկանցից նամակներ եմ ստացել, ովքեր գնահատել են գրքի գեղարվեստականությունը։ Մի ուսանողուհի, ով այդ թեմայով դիպլոմային աշխատանք էր անում, գրել է, որ նա անկեղծորեն չի տարբերում հասարակ հայերին ու ադրբեջանցիներին․․․

Այն, որ տարբեր երկրներից 13 գիտնական ինձ Նոբելյան մրցանակի թեկնածու են առաջադրել,  չի կարելի իբրեւ պրոհայկական պրոպագանդա մեկնաբանել։ Հասարակ մարդիկ քաղաքական խաղերին մասնակից չեն․․․»։

Աբողջական տեքստը՝ այստեղ 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ