07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞վ է ձայնագրել. Իրավունք

Պաշտպանության նախարարի եւ պատգամավորների դռնփակ հանդիպումից տեղեկատվության արտահոսքի հետ կապված սկանդալը գնալով ավելի ու ավելի լուրջ հարցադրումների տեղիք է տալիս: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ հանդիպումը ձայնագրվել է: Այսինքն` աննախադեպ խայտառակություն մեր խորհրդարանական կյանքի պատմությունում: Ձայնագրության հայտնվելը ոչ պետական շրջանակների ձեռքում արդեն իսկ լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Դա ավելին է, քան […]

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ. 1. 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին […]

Աննախադեպ փակ գաղտնի քննարկում է հրավիրվել. Հրապարակ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մայիսի 7-ին փակ քննարկում է կազմակերպել, որին մասնակցել են հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, առանձին գործիչներ եւ փորձագետներ: Մեզ հայտնեցին, որ այս քննարկումը մինչ օրս տեղի ունեցածների համեմատությամբ աննախադեպ է եղել մասնակիցների լայն շրջանակով: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը: […]

«Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները

Նախօրեին երեկոյան տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով՝ եզրափակիչ դուրս եկան հետեւյալ 10 երկրները՝ «Եվրատեսիլ-2016» քվեարկության արդյունքներով՝ եզրափակիչ անցած տասը երկրներն են՝  Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա,  Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա,  Բելգիա: Նշենք նաեւ, որ արդեն հայտնի է, թե եզրափակչում մասնակիցներն ինչ հերթականությամբ են երգելու։ Մրցույթի բացումը կանի Բելգիայի մասնակիցը, իսկ ահա ամենավերջինը՝ 26-րդը, […]

Կրակոցներ Շենգավիթում. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են […]

Վանոյի Արմեն Տեր-Սահակյանը` առաջնագծի համար. Առավոտ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։ Դատարպարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն Էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել Է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել Է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։ Նրանք վստահ Էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նեռնականետից խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան ամենաանհանդուրժողն են սեռական փոքրամասնությունների հանդեպ

Հայտնի են դարձել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաապահով և անապահով երկրները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  ԼԳԲՏ անձանց (սեռական փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ILGA-Europe» ընկերությունը այս ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել ինչպես տարբեր երկրներում ԼԳԲՏ անձանց իրավական հավասարության ապահովման պայմաններն ու մակարդակը, այնպես էլ նրանց նկատմամբ ատելության դրսևորումները, խնդրի […]

Ընդունիր Քրիստոսին եւ կտեսնես

Աստված ասում է. «Ես ձեր առաջվա վիճակից ավելի բարիք եմ անելու ձեզ համար, ու պիտի իմանաք, թե Ես եմ Տերը»: Եզեկիել 36:11 Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ կյանքը»: Հովհաննես 14:6 «Ես եկա, որ նրանք կյանք ունենան, եւ որ ավելի առատորեն ունենան»: Հովհաննես  10:10բ «Ով պիտի խմի այն ջրից, որ Ես նրան պիտի տամ, երբեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված