06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա

Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջը կատարվող իրավական գործընթացներից, գնացել է Գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում դատախազի հետ, հայտնում է «ԱրմԼուր»-ը։ Տեսնելով, որ իր հորդորն ու պահանջը չի կատարվում, ընդունարանում բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։  

Ում եւ ինչպես են պատժում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշել է պատժել Երևանի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին, Մարտի 1-ի գործով ինչ-ինչ որոշումներ ընդունելու համար։ Նա դիմել է իր ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Մինասյանի ընկերն էլ՝ Կարեն Անդրեասյանը, ամեն գնով փորձում է պատիժը մինչև վերջ հասցնել, […]

Բյուջեի ճեղքը խորանում է

168.am-ը գրում է․  Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր հարկերի հավաքման աննախադեպ կատարողականներով, խոսում գերակատարումների մասին։ Ամեն ամիս շոուներ էր կազմակերպում կառավարության նիստերի ժամանակ։ Ամիսը չավարտված՝ հարկային մուտքերի բարձր կատարողականների վերաբերյալ տվյալներ էր հրապարակում։Սակայն վերջին շրջանում հարկերի «աննախադեպ» հավաքագրումներին այլևս չի անդրադառնում։ Հարկերն աննախադեպ ծավալներով թերակատարվում են։ Չեն կարողանում հավաքել անգամ պետական բյուջեով նախատեսված […]

Դավիթ Բեկ փողոցում մեքենան վարելու հարցի շուրջ տղամարդ վարորդը կին է ծեծել

Մեքենա վարելու հարցի շուրջ վիճաբանությունները քրեական գործերի հարուցման հիմք են դարձել։Վիճաբանությունները շատ դեպքերում ողբերգական հետեւանքներ են ունենում, իսկ ահա իրավիճակը հասել է այնտեղ, որ տղամարդ վարորդները կին վարորդների են ծեծում։ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Հովհաննեսի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ […]

«Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին […]

Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել

«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու մանրամասնում. ««Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա: Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել […]

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին օդանավի անսարքության պատճառով 2 ժամ պահել են ինքնաթիռում /Տեսանյութ/

UTair ավիաընկերության ինքնաթիռը «Վնուկովո»-ից Երևան պետք է թռչեր երեկ ժամը 20:50-ին։ Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է, ինչից հետո ուղևորներն իջեցվել են օդանավից, տեղեկացնում է Առավոտը: 

Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Թուրքիայի առաջնորդը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։

Արմավիրի նախկին մարզպետը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գլենդելի հիվանդանոց

  Դեռևս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է շուրջ երկու տարի ԱՄՆ-ում բնակվող Միրիջանյանը վնասվածքներ ստացել։ Միրիջանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ-ին: Մինչ այդ նա զբաղեցրել էր ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված