06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլի թրի ծայրին են հայտնվել: Ովքեր հրաժեշտ կտան պաշտոնին

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիրախն այս պահին նախարարներն են. Այս մասին տեղեկանում ենք վերջինիս մոտ կանգնած աղբյուրներից: Նա, ըստ էության, մարզային այցերն օգտագործում է նաեւ այդ նպատակով, ժողովրդից հետաքրքրվում է, թե որ նախարարից են դժգոհ, որպեսզի ազատման դիմումն առաջարկելիս «նավսյակի» նաեւ հիմքեր ունենա: Ըստ նույն խոսակցությունների` Նիկոլի թրի ծայրին են հայտնվել, մասնավորապես` ՀՀ […]

Առանց փակագծեր բացելու: Աշնանն անակնկալ է սպասվում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե չլիներ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր։ ՔՊ-ական աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվության պատճառն էլ սրբազանն է, չնայած ոմանք համոզված են, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավի է ելել։ Փաշինյանը կուսակիցներին վստահեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ 2026-ի ընտրությունների քարոզարշավ սկսելը […]

Ալեն Սիմոնյանը իրականացնում է մանկության երազանքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում ինչ-որ հարցումներ է անցկացնում՝ ով կլինի ընդդիմության հաջորդ առաջնորդը, կամ՝ որ լրատվամիջոցից եք նախընտրում տեղեկատվություն ստանալ։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, բայց շատ կարճ ժամանակ է իրավական ոլորտում աշխատել՝ եղել է պրոդյուսեր, ֆիլմերում է նկարահանվել, հոլովակներ է նկարահանել՝ շոուբիզնեսի աստղերի մասնակցությամբ, ղեկավարել […]

Ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում. Մարզպետները պատերի տակ դժգոհում են Փաշինյանից

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական աղբյուրները շարունակում են պատերի տակ շշնջալ ու դժգոհել շեֆի գործողություններից: Այս անգամ վերջինիս ամառային մարզային վոյաժները հունից հանել են մարզպետներին, որոնք ջանք չեն խնայում Փաշինյան Նիկոլին հավուր պատշաճի դիմավորել, «մասովկա» հավաքել, թե իբր շեֆի համար մարզի բնակիչները խելագարվում են: Բայց, արի ու տես, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, Նիկոլին գոհացնել […]

6 մլն դոլարը ջրվե՞ց․ չիրականացող լուրեր հայտնող Արայիկ Հարությունյանի հաշվետվության մեջ ու՞ր է Սնուփ Դոգը. Hayastan.news

Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Հայտնել են նաև, որ հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: […]

Նման մեծ խաղը կարող է շատ թանկ նստել հայկական պետականության համար

Ռուսաստանում մտահոգված են, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Արեւմուտքի երկրները Հայաստանում ԵՄ առաքելության ընթացքում հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաեւ Հայաստանի հարեւան բոլոր պետությունների նկատմամբ, փոխանցում է Yerkir.am-ը: «Մեզ մտահոգում է նաեւ այն, որ Երեւանի հավանությամբ […]

Իշխանությունը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Sputnik Արմենիան դեռևս մայիսին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից մեզ ասել էին, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։ «Ձեր կողմից հայցվող տեղեկատվության ամբողջական պատասխանը հնարավոր կլինի տրամադրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված