22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

6 մլն դոլարը ջրվե՞ց․ չիրականացող լուրեր հայտնող Արայիկ Հարությունյանի հաշվետվության մեջ ու՞ր է Սնուփ Դոգը. Hayastan.news

Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Հայտնել են նաև, որ հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: Ընթացքի մեջ է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացը:

Ե՞վ․ և զրո անդրադարձ բյուջեից պարզապես կորած մոտ 6 մլն (5,973,347.23) դոլարի մասին։

Արայիկ Հարությունյանը 2023-ին հայտնի է երկու հուժկու լուրով․ խոսել է Գրանադայի «հաղթանակի» մասին, որն այդպես էլ չտեսանք, և Սնուփ Դոգի համերգի մասին, որն այդպես էլ չտեսանք։ Հաշվետվության մեջ Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ հանրությանը չի բացատրել բյուջեից կորած 6 մլն դոլարի մասին։ Փաշինյանը, որը հարցեր է մտածում, որպեսզի դրանց պատասխանեն և հանրությանը պարզ դառնա իրենց կատարած աշխատանքը, հարց չունե՞ր 6 մլն դոլարի մասին։ Տեսնես՝ քանի՞ զինվորի բուժման ծախս է մերժում պետությունը տարբեր անհիմն ու օրենքի ուժ տված պատճառաբանություններով։

Հարկատուների հարկերի մասին խոսող Կառավարությունը 6 մլն դոլար ջուրն է լցնում և հարկ չի՞ համարում անդրադառնալ։
Այդ չափ գումարով նախկին մեգա աստղին Հայաստան բերելու հիմնավորումն Արայիկ Հարությունյանը հետևյալ կերպ էր մեկնաբանել․

«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին»։

Եվ իրոք․ ինչո՞ւ են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում անգամ փողը տալուց հետո։

Դպրոցի պահարանի կախիչի չափ չկա՞ր 6 մլն դոլարը, իսկ ո՞վ է պատասխան տալու, բա էլ ի՞նչ հաշվետվություն։ Կամ գուցե նախադեպ ստեղծվի պատժել միայն նրանց, որոնց վատնումը պետական բյուջեից կամ վնասը պետությանը կգերազանցի 6 մլն դոլարը։ Այլապես, ի՞նչ է ստացվում, անհավասար չէ՞ վերաբերմունքը։  Ու՞ր է Սնուփ Դոգը կամ 2 մլրդ 318 մլն դրամը։

Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում նախատեսված էր 2023-ի սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով այն հետաձգվել էր։ Համերգի կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է: Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ, ինչն ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։

Բեթղեհեմ Արաբյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ