29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աչքաթող է արվում երկու կարևոր փաստ: ԵՊՀ ներկայիս ղեկավար կազմը ձևավորվել է հայտնի «տրոյկայի» ջանքերով

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Շատերը վրդովվեցին՝ տեղեկանալով Աբրահամ Գասպարյանին և Մենուա Սողոմոնյանին Համալսարանից դե ֆակտո հեռացնելու մասին (դե յուրե՝ դասավանդած առարկաներն ուսումնական ծրագրերից հանվում են, և այդ հիմքով նոր պայմանագիր չի կնքվում): Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են։ Բայց վրդովմունքի ու «դատապարտման» ալիքի մեջ կարծես աչքաթող է արվում երկու կարևոր փաստ, […]

ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. պատճառը Մոսկվայի աջակցությունն է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է միջանցքի նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։ Այս մասին Yerevan.Today-ի փոխանցմամբ՝  հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը: Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող […]

Կրթության ոլորտը քանդվում է հիմնահատակ. փորձագետ

Կրթության հանդեպ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը նման է նրան, որ կարեւորվում է միայն ձեւը, որ շատ սիրուն երևա, իսկ բովանդակության հետ գործ չունենք։ Սրա մասին է խոսում կառավարության այն ծրագիրը, ըստ որի՝ պետք է վերանորոգվեն դպրոցները, իսկ բովանդակության մասին դրանք ոչինչ չեն ասում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն՝ ընդգծելով, որ […]

«Բժշկական համալսարանի Փառքի անկյունից հանել են Արցախի դրոշը» /Տեսանյութ/

ԵՊԲՀ այցերից մեկի ժամանակ մեր ուսանողները ինձ ուղեկցեցին 44-օրյա պատերազմի հերոսների փառքի անկյուն։ Մենք անմիջապես չնկատեցինք, բայց ցնցված էինք, երբ հասկացանք, որ մարտի դաշտում Արցախի և Հայաստանի պաշտպանության համար կյանքեր փրկած և իրենց կյանքը հերոսաբար նվիրաբերած տղաների Փառքի անկյունը զրկվել էր Արցախի դրոշից։ Այն դեպքում, երբ ամիսներ առաջ մեր երկու հայկական պետությունների դրոշները իրենց տեղում […]

Երևան քաղաքի ժամանակավոր «իշխանության» քայլերի շնորհիվ, հպարտ քաղաքացին կանգնել է նոր խնդրի առաջ

Հերթական տապալված «բարեփոխումը» Երևան քաղաքի ժամանակավոր «իշխանության» քայլերի շնորհիվ, հպարտ քաղաքացին կանգնել է նոր խնդրի առաջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը: «Վաղ առավոտից հերթեր են գոյացել Երևանի մետրոպոլիտենում, աշխատում է մեկ պատուհան ժետոնով օգտվող՝ քաղաքացու համար։ Ամեն բան բարդացնելու ու տապալելու առումով «ձեզ» մրցակից հաստատ […]

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում նշվում է Գիտելիքի և դպրության տոնը, մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Ընդունված է, որ այս օրը պետական պաշտոնյաները, քաղաքական ու հանրային գործիչները ուղերձներ են հղում՝ աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ […]

Քաղհասարակության մանդատը խլեց ՔՊ կլանը. սկանդալային ընտրություններ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով՝ ընտրվեցին Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյանը։ ԻՆՉ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Դատավորների ընդհանուր ժողովն ունի 3 հանձնաժողով՝ Գնահատման հարցերով, Էթիկայի և կարգապահական հարցերով և ուսումնական հարցերով։ Հանձնաժողովների […]

Կիրանցում գործի են անցել ուժայինները

«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետեւանքով տասնյակ կիրանցեցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից․ ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձեւաթուղթ, որը պետք է […]

Այս ամենն, իհարկե, չի կարող իր ծանր հետևանքները չունենա

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է պարեկային ծառայությունը: Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պարեկային ծառայությունը դրական առումով էական փոփոխությունների է հանգեցնելու։ Հիշեցնենք, որ ահռելի ռեսուրսներ են ներդրվել այս կառույցը հիմնելու համար թե՛ ՀՀ պետական բյուջեից, թե՛ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից տրամադրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված