29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վթարի հետևանքով 10 տարեկան և 3 ամսական երեխաներ են մահացել

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 2-ին, ժամը 21:54-ին  ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաների սկզբնամասում՝ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 70-րդ կմ-ին […]

Արցախահայության վերադարձի հարցը ՀՀ իշխանությունը երբեք չի բարձրացնի, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է դիվանագիտական խաղաքարտ դառնալ․ Տարասով. 168 Ժամ

Արցախի բռնի տեղահանությունից ամիսներ անց հայաստանյան հանրային, քաղաքական, փորձագիտական դիսկուրսի առանցքային հարցերից մեկն Արցախի, արցախահայության ապագան է և հայկական շահերի իրացման հնարավորությունները՝ չնայած ՀՀ իշխանությունների փորձերին՝ ցույց տալ, թե չկա Արցախ, չկա ու չի եղել Արցախյան հիմնահարց ու չկա արցախահայության՝ Արցախ վերադառնալու որևէ հնարավորություն ու հեռանկար։ Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակն է, և չնայած ներկան […]

Դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը կհանձնվի՞ մասնավոր ընկերությանը. ԱԳՆ-ի պատասխանը

ՀՀ արտգործնախարարությունը չի մեկնաբանում, թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը: «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ գործընթացում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»,- հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։  

ԵՄ-ն անհանգստացած է Պուտինի՝ Մոնղոլիա կատարած այցով

ԵՄ-ն անհանգստացած է Պուտինի՝ Մոնղոլիա կատարած այցով և այն փաստով, որ երկրի իշխանությունները մտադիր չեն ձերբակալել ՌԴ նախագահին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ 🇲🇳Վլադիմիր Պուտինն Ուլան Բատոր է ժամանել այսօր երեկոյան։ Դրանից հետո Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «միջոցներ կձեռնարկեն, որ Պուտինին ձերբակալելու պարտավորությունը չկատարելը հետևանքներ կունենա Մոնղոլիայի […]

Փաշինյանի ղեկավարած Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից չէ․ Վասիլի Կոլտաշով. Alpha News

Տնտեսագետ և քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ եթե Երևանը ցանկանում է ուղղակիորեն պայմանավորվել Բաքվի հետ, ապա «ի սեր Աստծո»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված