Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան
Առաջիկա օրերին հանրապետությունում հորդառատ տեղումներ ու գետերում վարարումներ չեն կանխատեսվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հուրախություն մեզ, տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ։ Ճիշտ է Լոռի, Տավուշ հատվածում եղան տեղումներ, սակայն դրանք 4-5 անգամ ավելի թույլ են, քան նախորդ օրվա ընթացքում եղած անձրևները։ Առաջիկա 5 օրերին […]