12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեմկինի ինստիտուտն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար կալանավորված մնալ արցախցի քաղաքական բանտարկյալները։ Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի նախագահին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստորագրել Ադրբեջանին պահվող հայ գերիներին ազատ արձակելու միջնորդությունը։

«Ստորագրելով այս միջնորդությունը՝ դուք կարող եք քայլ անել Բաքվում պահվող արցախահայերի, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ