23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարության որոշմամբ 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին` հրատապ խնդիրներ լուծելու համար. Գնել Սանոսյան

Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում եմ ես։ Այդ մասին հայտնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․

«Ամփոփում ենք այսօր կատարված աշխատանքները:

Տեղեկացրեցի, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ։

Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։

Տեղեկացրել եմ նաև, որ ամբողջ օրվա ընթացքում անցել եմ Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրել ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրել վնասները։

Քննարկել ենք նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հերթին ներկայացրել է ամբողջ օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:

Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր»,- գրել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ