15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Գործող ռեժիմն իր վախն է ցույց տալիս»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանիի» նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: «Սա «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ ճնշում է, որովհետև գիտենք՝ նրանք հայտարարել էին իրենց գործողությունների մասին և անկախ նրանից, կիսում ենք նրանց մոտեցումները, թե ոչ, դրանք բռնաճնշումներ են Ժիրայի Սեֆիլյանի և մյուսների նկատմամբ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Գործող […]

Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. ապրիլի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Տիգրան Մեծի պող. 59-ից բարձր կենտ և 46-ից բարձր զույգ համարների, Տիգրան Մեծի պող. նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Սպանում էին նրանց, ովքեր Ղուրան չգիտեին կամ օգնություն էին խնդրում Քրիստոսից…

Ապրիլի 2-ին, երբ արևմուտքում քրիստոնյաները նշում էին Ավագ Հինգշաբթին, Սոմալիի «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվում են Գարիսա քաղաքի համալսարանի վրա՝ պատանդ վերցնելով ավելի քան 100 ուսանողի և դասախոսների, սպանում ավելի քան 147 ուսանողի, վիրավորում տասնյակների, գրում է crossnews.am-ը: Քենիայի բնակչության մեծ մասը՝ մոտ 80%-ը, քրիստոնյաներ են, որոնցից 45%-ը բողոքականներ են, իսկ 33%-ը՝ կաթոլիկներ: Այդ օրը […]

Բացի սեղան-աթոռից ամեն բան առգրավել են/ֆոտո/

Հիմնադիր խորհրդարանի երևանյան գրասենյակում վաղ առավոտից սկսված խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց։  «Բացի սեղան-աթոռից, Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում եղած ամեն ինչ առգրավվել է» ,-ասաց Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի օրվա հերթապահ Տիգրան Բոյաջյանը՝ մանրամասնելով, որ առգրավվել են գխարկներ, դրոշներ, պաստառներ, ցուցանակներ, երկու համակարգիչ, բարձրախոսեր։ ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հաջողվել է պահել մեկ […]

Անակնկալ՝ օդանավակայանում

Ապրիլր 7-ին Երևան ժամանած կանանց ու աղջիկների վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում նշանավորվել է հաճելի անակնկալով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նրանց փոխանցվել են շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ: Վերջիններս շնորհակալություն են հայտնել ուշադրության համար, ոմանք էլ նշել են, որ ավանդույթ դարձած այս նախաձեռնությանը տեղյակ են եղել, իսկ այժմ ավելի հաճելի է, որ նաև անմիջական մասնակից են դառնում:  […]

Պարգևատրում Ազգային Ժողովում

Ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների: ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանը, լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը, օտար լեզուների ֆակուլտետի […]

Փաստաթուղթ հանցագործության մասին

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում գազի հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հետաքրքրվեց հիմնական զեկուցող Վարդան Այվազյանից, թե չեն պատրաստվում դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Նախ պատգամավորն ասաց, որ փաստաթուղթը կարելի է բնորոշել որպես տարբեր հանցագործությունների մասին հաղորդում: Ըստ Մարուքյանի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր տեղում չի գտնվել, և «ՀայՌուսգազարդ»-ն, ինչ ներդրումներ ցանկացել է, դա էլ արել […]

Վարորդները և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 6-ին, ժամը 19.40-ին, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ե 200» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը, 2 ուղևորները, երկրորդ ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Բազմազավակ պատգամավորը էլի է երեխաներ ցանկանում /վիդեո/

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը “Բարեւ, դաշինքի” ծառատունկին եկել էր երկու աղջիկների հետ: Նա հիշեց, թե ինչպես տարիներ առաջ դստեր հետ տնկել է ծիրանենի նույն պուրակում եւ այն արդեն պտուղներ է տալիս: Մայրության եւ գեղեցկության տոնին բազմազավակ պատգամավորը բոլորին երջանկություն է մաղթում, բոլոր մայրերին` շատ զավակներ: “Պետք է ծիրանենու նման պտուղները շատ լինեն”,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված