13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գանգուղեղային վնասվածք՝ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով

Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Ասքանազ Մ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նույն օրը, ժամը 22.00-ին, հարևանը հայտնել է, որ Ասքանազ Մ.-ն վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:  ԼՂՀ ՊՆ […]

ՀՀ տնտեսության միջազգային ներդրումային դիրքը

Միջազգային ներդրումային դիրքը և վճարային հաշվեկշիռը ներկայացնում են տնտեսության կապը արտաքին աշխարհի հետ: Միջազգային ներդրումային դիրքը ցույց է տալիս երկրի արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորությունների մակարդակը:  ՀՀ տնտեսության զուտ միջազգային ներդրումային դիրքը մշտապես եղել է բացասական ինչը նշանակում է, որ երկիրը հանդիսանում է պարտապան` արտաքին հատվածից: ՀՀ տնտեսության զուտ միջազգային դիրքը 2007թ.-ից մինչև 2013թ. աճել […]

«Զոհը» այս անգամ ազատամարտիկները դարձան/վիդեո/

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանի ընդիմության տարող միակ ուժը ազատամարտիկներն են: Դեռևս անցած տարի,Մանուչարյանը պարբերաբար մասնակցում էր ազատատամարտիկների հրավիրած հանրահավաքերին:Մեր հարցին, թե չի փոխել արդյո՞ք իր դիրքորոշումը և ազատամարտիկների քաղաքական ուժի հետ միավորվելուց հետո ի՞նչ եզրահանգում ունի` Մանուչարյանը պատասխանեց.«Ազատամարտիկները եղել և մնում են այդպիսի ուժ: Ինչ վերաբերվում է փողի […]

Զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։  2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի […]

Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և 98 փամփուշտ՝ եկեղեցու մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության ծառայողները Երևանի Իսրայելյան թիվ 21 շենքի մոտ հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ՝ պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 98 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն:  Կատարվում է հետաքննություն:

ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր մարզիկ, հայկական ֆուտբոլի իսկական լեգենդ Հարություն Քեհեյանի մահվան մասին: Հարություն Քեհեյանն ավելին էր, քան մարզիկը՝  որպես հայկական սպորտի հաջողությունների խորհրդանիշ, ում միջոցով մեր ֆուտբոլն իսկապես հայտնի դարձավ Հայաստանի […]

100-ական տնկիներ՝ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում

Այսօր՝ ապրիլի 18-ի առավոտյան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող  ծառայությունը   կազմակերպել է շաբաթօրյակ  և  ծառատունկ, որն իրականացվել է ինչպես  Երևան  քաղաքի, այնպես էլ Ծառայության մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում: Շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցել  է Ծառայության ողջ անձնակազմը   և    տնկել  100-ական պտղատու տնկիներ՝ մայրաքաղաքում և մարզերում:

Թուրքիայում պղծվում ու թալանվում է հերթական հայկական գերեզմանատունը

Սթանոզի գյուղի հայկական գերեզմանատունը թալանվում է գանձեր որոնողների կողմից: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սթանոզ գյուղը նախկինում բացառապես հայերով է բնակեցված եղել: Հայերը Կիլիկիայից այստեղ են եկել 15-րդ դարում, գրում է Ermenihaber.am-ը: Արդեն 17-րդ դարում բնակավայրի առևտրական և արդյունաբերական հռչակը տարածվել էր անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված