Թուրքական դասագրքերը պետք է փոխվեն. թուրք պրոֆեսոր
«Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, սակայն տասը տարի առաջ անհնար էր երազել Թուրքիայում նման կուսակցություն ուենալու մասին: Այն ժամանակ կարող էին ձերբակալել որպես պառակտում մտցնողներ»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թուրքիայի «Կանաչների միության» նախագահ Սոմնեզ Նասին: Թուրք քաղաքական գործիչը տասնյոթ տարեկանում ձերբակալվել է ու երեք տարի անցկացրել է բանտում միայն իր գաղափարական հայացքների համար. […]