20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բոլորիդ առջև ներողություն եմ խնդրում. թուրք պրոֆեսորը՝ հայ լրագրողներին

Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, «Մարդկանց կամրջում» հ/կ նախագահ, ազգությամբ թուրք Չեմ Թերզին ներկա է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությանը և այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենց միությունն աշխատում է ատելության վերացման դեմ. «Գլուխներս խոնարհելով՝ ներողություն ենք խնդրում, Ցեղասպանությունն այսօր ժխտելը նշանակում է նույն գործողությունները շարունակել»,-ասաց նա:

Պրոֆեսորը պատմեց, որ Թուրքիայում այսօր շատ մեծ աշխատանք է տարվում, որպեսզի ժխտվի ցեղասպանությունը, ճնշում գործադրվի այն մարդկանց վրա, ովքեր մեծ աշխատանք են տանում Ցեղասպանության ճանաչման հարցում. «Կառավարութան կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ժողովուրդը հավատա այդ քարոզչությանը, թուրք ժողովրդի հարյուրամյա այս լռությունն անհերքելի է»,-նշեց նա: «Մենք պահանջում ենք մեր իրավունքը սուգ պահելու, հիշատակի համար հուշարձաններ կառուցելու, մենք պարտավոր ենք հիշել ու հիշեցնել տեղի ունեցածը, մեր քաղաքական պարտականությունը ոչ թե անցյալը հերքելն է, այլ պատասխանատվություն ունենալ այն ճանաչելու:

Պահանջում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև նահատակներին մենք արդարություն ենք պարտք մնացել, բոլորիդ առջև նորից ներողություն ենք խնդրում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ