19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է արտերկրից ժամանած ասորիների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով արտերկրից ժամանած ասորիների պատվիրակության անդամներ Վասիլի Շումանովին, Նորման Սոլխային, Շիբա Մանդուին, Սաբրի Աթմանին, Արսեն Միխայլովին, Էդվարդ Նադիրշահին եւ Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւային:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով եղբայր ժողովրդի ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած պատմական ուղուն՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ նրանց միավորում են ոչ միայն բազմաթիվ ընդհանրությունները, այլեւ երկու ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության ցավը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է այս տարի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարությանը եւ շեշտել, որ այսուհետ Հայաստանն անելու է հնարավորը, որպեսզի ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի եւ դատապարտի ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է նոր հանցագործության:

Ասորական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության կապակցությամբ եւ իրենց հերթին կարեւորել ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման գործում ջանքերի համախմբումը: Հյուրերը նաեւ շնորհակալություն են հայտնել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ ասորական համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի եւ երկրորդ հայրենիք պարգեւելու համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով այսուհետ ամեն տարի մարտի 24-ին երեք եղբայրական ազգերի՝ հայերի, հույների եւ ասորիների ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ