11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրացրել են կեղծ թղթադրամներ /վիդեո/

Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին նշված կեղծ թղթադրամները […]

Քննադատությունն իբրեւ անձնական վիրավորանք է ընդունվում

Օրերս Freedom House կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2014թ. զեկույցը, որի տվյալներով` Հայաստանն այս տարի 135-րդ տեղում է և համարվում է «անազատ» մամուլ ունեցող երկիր: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը այս գնահատականի հետ համամիտ է: Լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ոչ ազատ լրատվամիջոցներ […]

Լենինը կվերադառնա՞ /վիդեո/

«Սովետի ժամանակ ապրել ենք, արտակարգ ապրել ենք ու մինչև օրս էլ ուզում ենք ապրել, ցանկանում եմ, որ մեր Լենինը վերադառնա»,-այսօր Կոմունիստական կուսակցության հրավիրած շքերթի ժամանակ ասաց 90 ամյա սյունեցի Կարապետ պապիկը: Կարապետ պապին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու իր ողջ կյանք համարում է պատերազմ: Մանրամասները՝ տեսանյութում:

Խնդիրներ, որոնց հանդիպում են հայ աշխատավորները

 Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս  Խառատյանը և արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ  Միքայել Փիլիպոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում են հայ աշխատավորները: «Աշխատանքային պայմանագրի կնքում, աշխատանքային պայմանագրի լուծում և ամենամյա արձակուրդի հարց»,-հիմնական խնդիրները սրանք են: Խնդիրներից է նաև այն, որ հայերը ութ ժամից ավելի են աշխատում: Միաժամանակ Փիլիպոսյանն ասաց, որ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, սակայն օրենսդրական փաթեթը […]

Հայրը փորձել է սպանել որդուն

Քաղաքացի Ջիվան Հ.-ն 2014 թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն և Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու վրա, նախապես իրենց հետ վերցրած գործիքներով վնասել տրակտորը, իսկ […]

Նախագահը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Այն կազմակերպել է «Գրանդ հոլդինգ» ընկերությունը: Համերգին մասնակցել են ընկերության 1000 աշխատակիցներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանին Հանրապետության Նախագահը պարգևատրել է […]

Տրանսֆերտների ծավալները շարունակում են նվազել

2015թ. մարտ ամսին տրանսֆերտների նվազման տեմպերը շարունակում են պահպանվել: Նախորդ տարվա համեմատ զուտ ներհոսքի ծավալը նվազել է 1,6 անգամ, ընդ որում Ռուսաստանից` 2,4 անգամ: Արդյունքում 1-ին եռամսյակի համար տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 2 անգամ, Ռուսաստանից` 2,7 անգամ: Ընդ որում, այս տարի ավելացել են Հայաստանից դեպի Ռուսաստանից փոխանցվող գումարների ծավալները 10 տոկոսով:

Ներումը չի վաստակվում, այլ շնորհվում է

Ռազմական հանճարեղ գործիչ Նապոլեոն Բոնապարտը (1769-1821), Սուրբ Հեղինե կղզում, իր մեկուսացման օրերին, հաճախ էր Աստվածաշունչ կարդում և խորհրդածում. «Ավետարանն ունի խորհրդավոր մի ուժ, ինչ-որ զարմանահրաշ զորություն և ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և զմայլում սիրտը … Երբ այդ Գիրքը սեղանիս վրա է, ես չեմ հոգնում այն կարդալուց»: Մի անգամ մահվան դատապարտված մի զինվորի մայր […]

Կրկին կղեկավարե՞ն երկիրը /վիդեո/

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը վստահ է, որ կոմունիստական կուսակցությունը կրկին լինելու է առաջատար դիրքերում: «Կոմկուսը վերադառնալու է, դրանում կասկած լինել չի կարող»,-այսօր աշխատավորների համերաշխության միջազգային տոնին կազմակերպված շքերթի ժամանակ ասաց ընկեր Սարգսյանը: Սարգսյանը ուզում է, որ մեկ օր շուտ կայանա իշխանափոխությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված