18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Խնդիրներ, որոնց հանդիպում են հայ աշխատավորները

 Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս  Խառատյանը և արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ  Միքայել Փիլիպոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում են հայ աշխատավորները: «Աշխատանքային պայմանագրի կնքում, աշխատանքային պայմանագրի լուծում և ամենամյա արձակուրդի հարց»,-հիմնական խնդիրները սրանք են:

Խնդիրներից է նաև այն, որ հայերը ութ ժամից ավելի են աշխատում: Միաժամանակ Փիլիպոսյանն ասաց, որ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, սակայն օրենսդրական փաթեթը դեռևս չի քննարկվել ԱԺ-ում: 

 

«Աշխատանքային պայմանագրի հետ կապված կետում փոփոխություններ են սպասվում, որոնցից մեկն աշխատանքային գրքույկի վերացման հարցն է»,– նկատեց նա:

Բորիս Խառատյանի խոսքով աշխատանքային հարցերում հիմնական խնդիրն աշխատավարձն է, աշխատողները ցանկանում են քիչ աշխատել և շատ ստանալ, իսկ գործատուն ցանկանում է հնարավորինս շատ աշխատեցնել և քիչ վճարել:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ