11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լյովիկի չափանիշը. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Իսկ ինչո՞ւ է Լյովիկ Զուրաբյանի վիճակը բնութագրվում ողբալի, բավականին պարզ է: Նա շրջանառության մեջ է դրել կեղծ թեզ, որ եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տապալվի, ապա իշխող վարչախումբը չի կարողանալու վերարտադրվել, ու դրա հիման վրա առաջարկել էր ընդդիմադիր համարել միայն նրանց, ովքեր դեմ են այդ բարեփոխումներին: Սակայն մյուս ընդդիմադիրներն այս չափանիշին, մեղմ ասած, […]

Էլեկտրաէներգիան կթանկանա՝ դառնալով 48 դրամ. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Դեռևս մեկուկես ամիս առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է: Երեկ արդեն պարզ դարձավ, որ ՀՀ-ի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով վերանայել էլէներգիայի գործող սակագինը: Այն գործող 42 դրամից կդառնա 48 դրամ: ՀՀ-ում էլէներգիայի սակագինը կապված է դոլար-դրամ փոխարժեքի հետ՝ 10 ցենտ 1 կվտ/ժամի դիմաց: […]

Իշխանությունը կտրում է Քոչարյանի ընտանիքը սնող պորտալարը. Ժամանակ

ԱԺ աշխատակազմի  լավատեղյակ աղբյուրը երեկ «Ժամանակին» տեղեկացրել է, որ ԱԺ ՕԵԿ, ՀՀԿ և  «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա: Նոր ծառայողական մեքենա չեն ստացել միայն ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Թերթը հիշեցնում է, որ մինչև այժմ մեր պետության ավտոպարկը համալրվում էր հիմնականում Toyota մակնիշի մեքենաներով: Իսկ այս […]

Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի արտիստին պատժել են. Առավոտ

«Առավոտին» հասած տեղեկությունը, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարող Ռուբեն Մուրադյանին օրերս մի քանի րոպե ուշանալու պատճառով չեն թույլատրել մասնակցել փորձին, հաստատեց արտիստը: Ռեպլիկին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ դա դիտավորություն է, Ռուբեն Մուրադյանը հերքել է. «Առաջին անգամ իմ հանդեպ կիրառվող պատիժը ողջունում եմ: Կատարվածը փաստում է, որ իմ երկիրն էլ […]

Քիչ ենք ամուսնանում. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9 հազար 452 երեխա: Այս ցուցանիշը 185-ով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից: Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 4 հազար 346 ամուսնություն, որն էլ նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 398-ով: Միևնույն ժամանակ նվազել է նաև ամուսնալուծությունների թիվը: Առավել մանրամասն՝ […]

Բեզ պանիկի. նորից դրամը. Հայկական ժամանակ

Հայկական դրամի՝ մի քանի օր առաջ սկիզբ առած արժեզրկումը չի դադարում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը ընդհուպ մոտեցել է 480 դրամի հոգեբանական շեմին: Մեկ դոլարը վաճառվել է 479 դրամ 25 լումայով: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարի բորսայական գինը 473 դրամ էր: Այսինքն այս ընթացքում դրամն արժեզրկվել է 1.2 տոկոսով, ինչը բավականին շատ […]

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին /վիդեո/

«Մեր օրակարգում նման հարց չկա»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետ լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու կառավարության հրաժարականի մասին լուրերին: Շարմազանովն ընդգծեց, որ իրենց օրակարգում դրվաչ չէ վարչապետի ու կառավարության փոփոխության հարց, այլ դրված է բարեփոխումներ իրականացնել, որպեսզի մեր խնդիրները լուծենք՝ թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական: «Ես կարծում եմ, […]

Ձեռքերս դողում էին…/վիդեո/

Էմիլ Գրիգորյանը երազում էր Հայաստան գալու մասին: ԱՄՆ-ում ծնված տղան գիտեր, որ իր արմատները սերվում են Աբովյանից: «Հենց սամալյոտը իջնում էր Հայաստան՝ ձեռքերս դողում էին, այդքան էի սիրել…»,-նշեց Գրիգորյանը: Նշենք, որ Էմիլը Հայաստան է եկել Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների շրջանակներում  Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված