22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ներումը չի վաստակվում, այլ շնորհվում է

Ռազմական հանճարեղ գործիչ Նապոլեոն Բոնապարտը (1769-1821), Սուրբ Հեղինե կղզում, իր մեկուսացման օրերին, հաճախ էր Աստվածաշունչ կարդում և խորհրդածում.

«Ավետարանն ունի խորհրդավոր մի ուժ, ինչ-որ զարմանահրաշ զորություն և ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և զմայլում սիրտը … Երբ այդ Գիրքը սեղանիս վրա է, ես չեմ հոգնում այն կարդալուց»:

Մի անգամ մահվան դատապարտված մի զինվորի մայր դիմում է Նապոլեոն կայսրին, որպեսզի իր հանցագործ որդուն ներում շնորհի:

– Նա արդարացիորեն է դատապարտված,- խիստ պատասխանում է կայսրը:

– Ես եկել եմ ձեզնից ոչ թե արդարություն, այլ ներում խնդրելու:

– Ձեր որդին չի վաստակել այդ ներումը:

– Ով ողորմած կայսր,- մեղմորեն ասում է մայրը,- ներումը չի վաստակվում, այլ շնորհվում է: Ինչպես մենք, որ արժանի չէինք ներման, բայց Քրիստոսը ներեց մեզ՝ շնորհելով մեղքերի թողություն, այնպես էլ ես եմ խնդրում, որ ներում շնորհեք իմ որդուն:

Այս խոսքերը տակնուվրա են անում Նապոլեոնի սիրտը, եւ հանցագործն ազատ է արձակվում՝ շտկվելու և այլևս հանցանք չգործելու պայմանով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ