09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը` թռչնի թռիչքի բարձրությունից, «France 5» /վիդեո/

Ֆրանսիական «France 5» հեռուստաալիքը ֆիլմ է ցուցադրել Հայաստանի մասին` ներկայացնելով նրա տեսարժան վայրերը, պատմությունը, մշակույթը և անդրադարձել հայ ժողովրդի կենսակերպին` հայ հասարակության կյանքում կրոնի դերին, հայտնում է novostink.ru-ն: Ֆիլմն անօդաչու սարքի միջոցով նկարահանվել է թռչնի թռիչքի բարձրությունից: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանի տարբեր քաղաքներում:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ս. թ. մայիսի 8-12-ը, Կոմպոզիտորների միության դահլիճում անցկացնում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 2-րդ մրցույթը: Մրցույթի հովանավորներն են՝ «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:        Մրցույթի նպատակն է քաջալերել պատանի կոմպոզիտորների առաջին քայլերը, հնարավորություն տալ ներկայացնել իրենց ստեղծագործությունները:                  Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների  հանրապետական 2-րդ մրցույթին […]

«Վախեցավ վիրուս ընկնի»

«Ալիևը երազում էր նաև Սևանում ոտերը լողանար, բայց չկարողացավ, ջուրը սառն էր, վախեցավ, որ վիրուս կընկնի»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիում նամազ է անելու: 

Խորին երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, սիրելի երկրապահներ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ:  Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակում իսկապես անուրանալի է երկրապահ կամավորականների ունեցած վաստակը, քանզի մինչև հայկական կանոնավոր բանակի կազմավորումը հենց մեր նվիրյալ ազատամարտիկներն էին, որ ստանձնեցին հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն ու, ի պատիվ իրենց, պատվով տարան այն […]

Ցայտնոտային վիճակի մեջ են

«Սովորություն է դարձել հապճեպ օրենքներ անցկացնելը, որի թվում էր նաև արտագնա աշխատողներին վերաբերող օրենքը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ խոսելով «խոպանչիներին հարկելու» օրենքից: Պատգամավորը տեղեկացել է, որ 70 հազարից ավելի արտերկրում աշխատող ունենք, թե որքան են աշխատում շինոլորտում, դեռ կպարզեն, բայց արդեն բազմաթիվ ահազագներ են ստացել, հատկապես Շիրակի մարզից, որտեղ գործազրկության մակարդակը […]

Զզվել եմ բոլորիցդ … Սուրիկ Խաչատրյանը պոռթկաց/վիդեո/

Այսօր Էծմիածնի Մայր Աթոռի բակում կայացավ զոհված ազատամարտիկների և վասն հայրենյաց զոհվածների հոգեհանգստյան պատարագը: Նշենք, այսօր Երկրապահ կամավորականների տոնն է: Արարողությանը մասնակցում էր նաև երկրապահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պատարագից հետո լրագրողները փորձեցին օրվա խորհրդի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից, ով ասաց, որ նահատակների հետ կապված իր աղոթքն արդեն ուղղել է Աստծուն, ու այն արդեն […]

Եթե կարիք լինի, Մոսկվայից էլ հետ կկանչենք մեր դեսպանին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում 19 պատմաբանների ու ակադեմիկոսների հետ նախօրեին քննարկել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Aksam» պարբերականի հաղորդմամբ` Էրդողանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինի Հայաստան կատարած այցին, ասել է. «Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցա: Նրան […]

Այդպիսի վտանգներ դեռ չկան

«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի համար ճիշտ մոդելը խորհրդարանական համակարգին անցնելն է, մենք հետևողականորեն աշխատել ենք այդ ուղղությամբ, 95-ի Սահմանադրությունը, որը ոչ թե նախագահական էր, այլ կարելի է ասել սահմանադրական մոնարխիա էր, որովհետև նախագահն ուներ գերլիազորություններ, և ամեն ինչ մեկ անձն էր որոշում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հարցին ի […]

Այսօր մեկ ժամ քիչ կաշխատենք

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն վաղը` մայիսի 9-ը, Հաղթանակի և խաղաղության տոն օրն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Ի դեպ, օրենքի այս կետը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված