09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտանեկան վեճն ավարտվել է մասսայական սպանությամբ

Շվեյցարիայի Վյուրենլինգեն քաղաքում օրերս կրակոցներ են հնչել, ինչից հետո տեղի առանձնատներից մեկի առաջ 4 հոգու դիեր են հայտնաբերվել: Mirror-ի տվյալներով` ամեն ինչ սկսվել է ընտանեկան վեճից: Հանցագործը նախ սպանել է ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել: Թե որն է եղել վեճի պատճառը, առայժմ պարզ չէ:

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման  առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում և նշել, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը:  Հովիկ Աբրահամյանի  խոսքով՝ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում էլ […]

Լեհաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարները Է. Նալբանդյանի հետ քննարկել են Ռիգայի գագաթնաժողովի հարցերը

Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։  Նախարար […]

Մարիամ Մելիքյանն՝ իր ամուսնու՝ թուրք լինելուց

Այսօր լուր տարածվեց, որ դերասանուհի Մարիամ Մելիքյանի ամուսինը թուրք է, և նրանք բնակվում են Ստամբուլում, ոչ թե Լոնդոնում: Դերասանուհին արձագանքել է այդ լուրին. «Հոգնել եմ արդեն մարդկանց անհիմն խոսակցություններից, ապրեք ձեր կյանքով, ոչ թե անհիմն, սուտ լուրերով լցրեք մարդկանց ուղեղները: Իմ կյանքում հիմա այնքան լուսավոր ու գեղեցիկ շրջան է, որ ես պարզապես կարհամարհեմ չար ու […]

Քարաթափում՝ Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի (Մ8) 30-րդ կմ հատվածում մայիսի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն բաց  է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ բուհերը մասնակցում են Վիշեգրադյան կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կարլա Վյուրստերովային: Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված բուհական մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային նախագծերը, որոնք միտված են անդամ և համագործակցող երկրների միջբուհական կապերի զարգացմանը: Նախարար Ա. Աշոտյանը շեշտելով, որ Հայաստանի բուհերը ուսանողական […]

Դպրոցներում դրամահավաքության դեպքի հայտնաբերման դեպքում պատասխանատուները խստագույնս կպատժվեն

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ու պետական կառույցների կողմից ապրիլ ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը:  Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել դիմումատուներին տրամադրված պատասխաններն ու դրանց հետագա ընթացքը և ըստ այդմ ձեռնարկել համապատասխան քայլեր: Քաղաքացիների […]

Թուրքիայում տեղադրվել է բջջային հեռախոսով սելֆի անող սուլթանի որդու արձան /ֆոտո/

Թուրքիայի Ամասիա քաղաքում տեղադրվել է բավականին ուշագրավ մի արձան: Քանդակը  պատկերում է սուլթանի գահաժառանգ որդուն, որը մի ձեռքով բռնել է պատյանում գտնվող թուրը, իսկ մյուսով` սմարթֆոն: Սուլթանի որդին հեռախոսը դիմահար բռնած դիրքով է, կարծես թե փորձում է սելֆի (ինքնանկար) անել, գրում է  Ermenihaber.am-ը: Այս մասին տեղեկացնող «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Ամասիայի փոխքաղաքապետ Օսման […]

Արյան գետեր էին հոսում գյուղի փողոցներով

Մայի Հարությունյանի պատմությունը 1891 թ., Էրզրում, Բայազետի գավառի Մուսուն գյուղ Լիլիկ Մհերյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Մայի Հարությունյանի պատմությունը:  Նա պատմել է, որ 1915-ի ապրիլին զինվորականի հագուստ հագածթուրքերը հարձակվել են Մուսուն գյուղի վրա և սկսել են տեղահանել ու սպանել հայերին. արյան գետեր են հոսել գյուղի փողոցներով: «Մային հարս է եղել մեծ գերդաստանում:1915-ի ապրիլին զինվորականի հագուստ հագած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված