Թուրքիայում տեղադրվել է բջջային հեռախոսով սելֆի անող սուլթանի որդու արձան /ֆոտո/
Թուրքիայի Ամասիա քաղաքում տեղադրվել է բավականին ուշագրավ մի արձան: Քանդակը պատկերում է սուլթանի գահաժառանգ որդուն, որը մի ձեռքով բռնել է պատյանում գտնվող թուրը, իսկ մյուսով` սմարթֆոն: Սուլթանի որդին հեռախոսը դիմահար բռնած դիրքով է, կարծես թե փորձում է սելֆի (ինքնանկար) անել, գրում է Ermenihaber.am-ը:
Այս մասին տեղեկացնող «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Ամասիայի փոխքաղաքապետ Օսման Աքբաշը պարզաբանում է տվել, թե տեղադրված արձանը կոնկրետ հասցեագրված չէ Օսմանյան կայսրության սուլթաններից որևէ մեկի որդուն անձնապես:
Արձանի լուսանկարը լայնորեն տարածվել է սոցցանցերի թուրք օգտատերերի շրջանակներում, ինչպես նաև լրատվամիջոցներում:
Իսկ թե ինչու է արձանի համար ընտրվել Ամասիա քաղաքը, աղբյուրը պարզաբանում է, որովհետև Օսմանյան ժամանակաշրջանում նշյալ քաղաքը հայտնի է եղել որպես սուլթաններ տված քաղաք:
Փոխքաղաքապետ Աքբաշը լրագրողներին տեղեկացրել է, որ շուտով արձանի կապակցությամբ միջոցառում կկազմակերպվի և գոհունակությամբ փաստել, որ արձանն արդեն արժանացել զբոսաշրջիկների և բազմաթիվ քաղաքացիների մեծ ուշադրությանը:
Աղբյուր` Ermenihaber.am