18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դպրոցներում դրամահավաքության դեպքի հայտնաբերման դեպքում պատասխանատուները խստագույնս կպատժվեն

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ու պետական կառույցների կողմից ապրիլ ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը:  Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել դիմումատուներին տրամադրված պատասխաններն ու դրանց հետագա ընթացքը և ըստ այդմ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 608 քաղաքացի: Բարձրացված հարցերից 539-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, 13-ը մերժվել է՝  հարցը քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով, իսկ 56-ը դեռևս կատարման ընթացքում է:

Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ դրամահավաքության որևէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ և պատասխանատուները խստագույնս կպատժվեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ