14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ բուհերը մասնակցում են Վիշեգրադյան կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կարլա Վյուրստերովային: Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված բուհական մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային նախագծերը, որոնք միտված են անդամ և համագործակցող երկրների միջբուհական կապերի զարգացմանը:

Նախարար Ա. Աշոտյանը շեշտելով, որ Հայաստանի բուհերը ուսանողական շարժունության և միջազգային փոխանակման ծրագրերի ասպարեզում վերջին տարիներին մեծ փորձ են կուտակել, վստահություն է հայտնել, որ համագործակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկների / Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա/ բուհերի հետ արդյունավետ կլինի: Օգտագործելով առիթը՝ նախարարը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին ներկա են գտնվելու տարբեր երկրներում կրթության ոլորտի պատասխանատուներ և պատվիրակություններ: 

Կ.Վյուրստերովան, տեղեկացնելով, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ՝ նշել է, որ ՀՀ բուհերը բավական ակտիվ մասնակցության հայտեր են ներկայացրել, որոնցից մասնավորապես ԵՊՀ առաջարկությունները դրական երաշխավորություններ են ստացել: Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրել է, որ Վիշեգրադյան կրթական ծրագրում մեծ է հետաքրքրությունը հատկապես հասարակական-քաղաքական և գյուղատնտեսական մասնագիտությունենրի նկատմամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ