09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Ծառուկյանի որդուն առևանգած լինեին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերն է, տեղյակ չէ տարածված լուրերից, թե փետրվարին Ծառուկյանին պարտադրել են հեռանալ քաղաքականությունից՝ առևանգելով նրա որդուն: «Ես նման տեղեկություն չունեմ և չեմ էլ գտնում, որ դա շատ մոտ է իրականությանը,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ նման հայտարարություն էր արել «Ազգային համաձայնություն» […]

Ազատել է աշխատանքից

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) […]

Եթե աշխատացնեն, հենց բանակին գումար կբերեն ու շատ լուրջ գումարներ

Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ կոչ արեց առարկայական խոսել, թե ինչ ունենք իրականում ռազմական արդյունաբերության ոլորտում: «Մենք էշի կաշկա չենք կարողանում ապահովել, բայց մերսեդես արտադրողի կոնցեպտ ենք ուզում ունենալ: Իրար վրա ֆռռալով՝ ռազմարդյունաբերություն չի լինի զարգացնել: Պետք է գնահատենք, թե ինչ […]

Բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի

Անակնկալ ստուգումների նպատակով  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը մայիսի 12-ին բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ուժերը վերախմբավորվելու են տրված առաջադրանքների կատարման համար, ինչից հետո ուղարկվելու են ՀԱՊԿ տարածքի որևէ վայր: Հանկարծակի ստուգմանը մասնակցող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Մայիսի 13-ի […]

Ստահակների ժամանակը չի ավարտվում

        Չէի անդրադառնա այս թեմային, եթե օրերս մեր տպագիր մամուլում աչքովս չընկներ արցախյան պատերազմի իրողությունների անբարո խեղաթյուրման մի օրինակ:   Արցախի պաշտպանությանն իսկապես առնչված մարդիկ գիտեն ու հիշում են՝ ինչպես էր իրականացվում  Գետաշենի և Մարտունաշենի կենսագործունեությունն ու ինքնապաշտպանությունը՝  Ազատի և Կամոյի հայաթափումից հետո, շրջապատման օղակի մեջ, ցամաքային ճանապարհ չունենալու պայմաններում, հիշում ու […]

Շվեդիայի Ձախերի կուսակցությունը ցեղասպանության թեման դասագրքերում ներառելու նախաձեռնությամբ հանդես կգա

Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Հանս Լինդը հայտարարել է, որ Շվեդիայում դպրոցական դասագրքերում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող թեմաներ ներառելու համար կուսակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինս նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց […]

Վերջապես ինչպես լուծվեց Թումանյանի վերնատան հարցը

2012 թվականին հայ մամուլը թնդա՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գնել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը՝ այն փրկելով կորստյան վտանգից: Տունը գնելուց հետո Ղուկասյանը բանալիները հանձնեց այն ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, որն էլ  այն փոխանցեց  Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Միեւնույն ժամանակ նաև լուր տարածվեց, որ Վարդան […]

Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

Մայիսի 12-ին Գերմանիայի Ռայնլանդ Փֆալց դաշնային հողի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ցեղասպանությունը դատապարտող համատեղ բանաձեւ է ներկայացրել։ Մայրաքաղաք Մայնցում խորհրդարանի բոլոր խմբակցությունները Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարվածը բնութագրելու համար օգտագործել են ցեղասպանություն եզրը։

21 տարի

Երեկ մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21 տարին: Անժամկետ զինադադար է կնքվել 1994 թվականի մայիսի 12-ին: Մինչ այս մայիսի 9-ին Բիշքեքում տեղի էր ունեցել հանդիպում Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, և ստորագրվել էր Բիշքեքյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված